18/09/2018 14:34
«Yerevan Today»-ը որևէ կապ չունի Ռոբերտ Քոչարյանի հետ. Կայքի խմբագիր (Տեսանյութ)
«Yerevan Today» կայքի խմբագիր Սևակ Հակոբյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը հերթական անգամ հերքեց տեղեկությունները, թե իրենց կայքը կապ ունի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։
««Yerevan Today» կայքը նախկինում շատերի հետ են կապել։ Օրինակ՝ մեր կայքը կապել են նախկին նախարար Հրանուշ Հակոբյանի հետ, քանի որ մեր խմբագրությունը գտնվում էր այդ նախարարության կողքին, այնուհետև կապեցին քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանի հետ, քանի որ նա իմ հորեղբայրն է, հիմա էլ կապում են Ռոբերտ Քոչարյանի հետ։ Կտրականապես հերքում եմ այդ տեղեկությունը։ «Yerevan Today» կայքի տնօրենը Վարդան Հովնանյանն է։ Ռոբերտ Քոչարյանը մեր կայքի հետ կապ չունի», -հայտարարեց խմբագիրը։