18/09/2018 09:57
«Ժամանակ». «Սանիտեկի» աղբահանություն իրականացնող մեքենաների պարկի մի մասը պատկանել է Տարոն Մարգարյանին
«Ժամանակ» թերթը գրում է, որ Երևան քաղաքի աղբահանությամբ զբաղվող «Սանիտեկ» ընկերությունն անցյալ շաբաթավերջին կայացած ասուլիսի ժամանակ հերթական անգամ փորձում էր պատճառաբանություններ ներկայացնել քաղաքի աղբահանությունը պատշաճ չկատարելու վերաբերյալ։
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ քաղաքի աղբահանություն չիրականացնելը բնավ կապված չէ ընկերության կողմից իբր սաբոտաժի հետ. խնդիրն այն է, որ «Սանիտեկի» աղբահանություն իրականացնող մեքենաների պարկի մի մասը իրականում պատկանել է նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ով հեղափոխությունից ու իր հրաժարականից հետո իր մեքենաները հանել է պարկից։ Հենց դա է պատճառը, որ հիմա ընկերության մեքենաները բավարար չեն քաղաքի աղբը հեռացնելու համար։