18/09/2018 12:07
Դեպարդյեն հայտարարել է Թուրքիայի քաղաքացիություն ստանալու ցանկության մասին
Հայտնի դերասան Ժերար Դեպարդյեն հայտարարել է Թուրքիայի քաղաքացիություն ստանալու ցանկության մասին, հայտնում է Aydinlik թերթը:
Հաղորդվում է, որ այդ հայտարարությունը դերասանն արել է Փհենյան այցի ընթացքում:
«Ես մտադիր եմ Թուրքիա այցելել հոկտեմբերին և կխոսեմ Էրդողանի հետ», - ասել է Դեպարդյեն:
Հիշեցնենք, որ 2013-ի հունվարի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դեպարդյեին Ռուսաստանի քաղաքացիություն տրամադրելու մասին հրամանագիր է ստորագրել: Նշվում է, որ Դեպարդյեն պահպանել է նաև Ֆրանսիայի քաղաքացիությունը: