18/09/2018 14:18
Արգենտինայում դատարանը Կիրշների ձերբակալման օրդեր է տվել
Արգենտինացի դատավոր Կլաուդիո Բոնադիոն նախօրեին երկրի նախկին նախագահ Կրիստինա Կիրշներին նախնական կալանքի ենթարկելու օրդեր է տվել, որի դեմ կոռուպցիոն մեղադրանքներ են առաջադրված:
Ինչպես նշում է Todo Noticias ալիքը, այդ օրդերն առայժմ չի կարող ի կատար ածվել: Բանն այն Է, որ Կիրշները, որպես գործող սենատոր, դատական անձեռնմխելիություն ունի, ուստի խորհրդարանը պետք է պատասխանի դատարանին՝ կհանի նա արդյոք կասկածյալի անձեռնմխելիությունը:
Կիրշները մեղադրվում է կոռուպցիոն սխեմայի մեջ, որով պետության հետ կնքվող պարտավորագրերից կապալառուները պետք Է որոշակի տոկոս փոխանցեին կառավարության մատնանշված պատասխանատու անձանց: Պնդվում Է, որ նույն բանը տեղի է ունեցել նաև նրա ամուսնու՝ Նեստոր Կիրշների (Արգենտինան ղեկավարել է 2003-2007 թվականներին) նախագահության օրոք: