18/09/2018 11:03
Լաթաքիայի հրթիռակոծման հետևանքով վիրավորվել է 7 մարդ
Սիրիական Լաթաքիայի հրթիռակոծման հետևանքով վիրավորվել է 7 մարդ, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով մարդու իրավունքների պաշտպանության սիրիական ցանցին:
«Մեր տվյալով կա 7 վիրավոր, նրանց արդեն տեղափոխել են Թիշրին հիվանդանոց: Հրթիռն ընկել է Զակազկանիա թաղամասում Թաքանի գետի վրա», - նշել են իրավապաշտպանները:
Ըստ գործակալության աղբյուրի՝ հարվածի տակ է հայտնվել կենցաղային քիմիայի արտադրամասը, Սաքուբիի քլկտրակայանը և ալյումինի արտադրամասը: