18/09/2018 11:33
«Ելք»-ի՝ ընտրակաշառք բաժանելու մասին հայտարարություններն ասեկոսեներ են. Արտակ Զեյնալյան
«Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանն աննախադեպ է համարում ավագանու ընտրությունները:
«Սա աննախադեպ ընտրություն է Հայաստանի պատմության մեջ, այսքան մեծ մրցակցություն չի եղել», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արտակ Զեյնալյանը:
«Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածուն ասաց, որ իրեն համարում է այս ընրության օրինականության երաշխավորներից մեկը:
Խոսելով ընտրակաշառք բաժանելու մասին «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանի հայտարարությունների մասին՝ Արտակ Զեյնալյանն ասաց, որ դրանք ասեկոսեներ են:
«Դրանք ասեկոսեներ են, քանի դեռ չեն հաստատվել փաստերով, դրանք մնացել են չհաստատված, ոստիկանությունն աշխատում է այդ ուղղությամբ», - նշեց Ա. Զեյնալյանը: