18/09/2018 14:04
Իրանի ԱԳՆ. Պուտինի և Էրդողանի որոշումը օգնեց Իդլիբում պատերազմը կանխել
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Twitter-ում գրել է, որ վերջին հանդիպումների շարքի, այդ թվում` Սոչիում կայացած ռուս-թուրքական գագաթաժողովի շնորհիվ, հնարավոր եղավ խուսափել սիրիական Իդլիբում պատերազմից, հայտնում է Gazeta.ru-ն:
Նա նաև հիշեցրել է Անկարա և Դամասկոս իր այցերը և Իրան-Ռուսաստան-Թուրքիա գագաթաժողովը Թեհրանում:
«Վերջին մի քանի շաբաթների ինտենսիվ պատասխանատու դիվանագիտությունը կարողացավ կանխել Իդլիբում պատերազմը` ծայրահեղականության և ահաբեկչության դեմ պայքարելու կոշտ վճռալանությամբ», - ընդգծել է Զարիֆը: