18/09/2018 10:28
Սեպտեմբերի 21-ի միջոցառումները կլինեն աննախադեպ իրենց սփռվածությամբ ու ապակենտրոնացմամբ (Տեսանյութ)
Սեպտեմբերի 21-ի միջոցառումների կիզակետը կլինի Հանրապետության հրապարակը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։
«Այս միջոցառումն իր տրամաբանությամբ տարբերվող և աննախադեպ կլինի իր սփռվածությամբ ու ապակենտրոնացմամբ։ Հանրապետության հրապարակ տանող բոլոր փողոցները կլինեն փակ ավտոերթևեկության համար», - ասաց նա։
Միջոցառումը կանցկացվի «Դու անկախ ես» կարգախոսի ներքո։
Բաղրամյան 26 հասցեում գտնվող կառավարական շենքում տեղի կունենա վարչապետի ընդունելություն, որտեղ, Աղաջանյանի խոսքով, սպասվում են անակնկալներ։