18/09/2018 20:30
Սմարթֆոնների միջոցով մարդիկ կարող են ամուսնանալ և վարկեր ստանալ
Ռուսական ծրագիրը թույլ կտա սմարթֆոնով ոչ միայն վարկ ձևակերպել, նաև՝ հայտեր ներկայացնել պետական ծառայություններ: SafeTech ընկերությունը մշակել է «КриптоПро DSS» կոչվող համալիր, որը թույլ կտա օգտատիրոջը սմարթֆոնին կցել նաև էլեկտրոնային ստորագրություն:
Դրա միջոցով հնարավոր կլինի ստորագրել կարևոր փաստաթղթեր՝ սմարթֆոնի էկրանի իջոցով: Այսինքն, ՌԴ քաղաքացին ստիպված չի լինի ֆիզիկապես ներկայանալ որևէ հաստատություն:
Նոր ծրագիրը հասանելի կլինի սեպտեմբերի վերջերին: