18/09/2018 16:51
ԱԻՆ աշխատակիցները պարգևատրվել են
Սեպտեմբերի 18-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հ. Ռոստոմյանի հրամանով համակարգի մի շարք աշխատակիցներ մասնագիտական բարձր պատրաստականության, ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ձեռք բերած հաջողությունների համար, ինչպես նաև արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա` սեպտեմբերի 4-ի կապակցությամբ պարգևատրվել են մեդալներով:
ԱԻՆ-ից հայտնում են, որ մեդալները փրկրարներին հանձնել է ԱԻՆ ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Ա. Նահապետյանը:
«Կանխարգելում, օգնություն, փրկություն» մեդալով պարգևատրվել են ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի փրկարարական ֆակուլտետի ամբիոնի վարիչ, փ/ծ գնդապետ Կ. Զիրաքյանը, ՓԾ թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության պետի տեղակալ, փ/ծ գնդապետ Կ. Աբգարյանը, ևս 10 փրկարար:
«Համագործակցություն հանուն փրկության» մեդալով պարգևատրվել են ՓԾ կադրերի վարչության կադրային գործի վարման բաժնի պետ-վարչության պետի տեղակալ, փ/ծ գնդապետ Վ. Հովսեփյանը, ծառայության կազմակերպման վարչության աշխատանքային ծրագրերի և պլանների համակարգման բաժնի պետ, փ/ծ գնդապետ Հ. Եղիազարովը, ՃԿՊԱ պրոռեկտոր, փ/ծ գնդապետ Գ. Հովակիմյանը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետի տեղակալ, փ/ծ փոխգնդապետ Ա. Մկրտչյանը:
«Անվեհեր փրկարար» մեդալ շնորհվել է ՃԿԱԿ արտակարգ իրավիճակների արձագանքման բաժնի պետ-վարչության պետի տեղակալ, փ/ծ գնդապետ Ա. Ոսկանյանին: