18/09/2018 14:56
Մեկնարկում է Ամերիկյան խորհուրդների գրասենյակի կողմից հայտարարված և ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող Professional Fellows Program/PFP կրթաթոշակը
Մեկնարկում է Ամերիկյան խորհուրդների գրասենյակի կողմից հայտարարված և ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող Professional Fellows Program/PFP կրթաթոշակը:
PFP (Professional Fellows Program) պետական կառավարման և հանրային քաղաքականության մշակման գործընթացում ընդգրկված երիտասարդ մասնագետների վերապատրաստման ծրագիրը հովանավորում է ԱՄՆ-ի Պետքարտուղարության կրթական և մշակութային գործերի բաժինը: Հայաստանում PFP ծրագիրն իրականացնում է Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ (Ամերիկյան խորհուրդներ) կազմակերպությունը:
PFP-ն հնարավորություն է ընձեռում երիտասարդ մասնագետներին ծանոթանալու և գործնական փորձ ձեռք բերելու ԱՄՆ-ի կառավարական մարմիններում: PFP-ն ներգրավում է մասնագետների, ովքեր աշխատելով պետական մարմիններում, քաղաքացիական, կրթական հաստատություններում՝ ակտիվ ընգրկված են օրենսդրական և/կամ քաղաքականության մշակման գործընթացում: PFP մասնակիցները ԱՄՆ-ի քաղաքական և կառավարման գործընթացների վերաբերյալ իրենց մասնագիտական հետաքրքրություններն ու գիտելիքները կկարողանան խորացնել՝ հնարավորություն ունենալով աշխատելու Միացյալ Նահանգների պետական օրենսդրական հաստատություններում, տեղական կառավարման մարմիններում, քաղաքապետարաններում, ինչպես նաև հանրային քաղաքականության մշակման հարցերով զբաղվող ՀԿ-ներում:
PFP-ի նպատակն է մասնակիցներին հնարավորություն տալ՝
ավելի խորը ծանոթանալու ԱՄՆ-ի օրենսդրական և կառավարման գործընթացներին,
կարևորելու քաղաքացիական հասարակության դերը և ներգրավվածությունը քաղաքական գործընթացներին,
ստեղծելու գործընկերական կապեր ԱՄՆ-ի և Հայաստանի հաստատությունների միջև,
միասնական ուղիներ փնտրելու և գործնական լուծումներ մշակելու ընդհանուր մտահոգություններն ու խնդիրները հաղթահարելու համար:
PFP ծրագրի յուրաքանչյուր մասնակից հինգից-վեցշաբաթյա վերապատրաստում կանցնի ԱՄՆ-ում: Ծրագրի նախնական ժամանակացույցի համաձայն 2019 թ. գարնան ծրագրի մասնակիցներն ԱՄՆ-ում կլինեն ապրիլի վերջից մինչև հունիսի սկիզբը: PFP ծրագիրը տրամադրում է ճանապարհածախս, վիզայի վճար, առողջության ապահովագրում և կրթաթոշակ: Բնակարանը և սնունդը տրամադրում են նախապես ընտրված հյուրընկալող ընտանիքները:
Ծրագրին մասնակցելու համար դիմորդները պետք է՝
լինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի և բնակիչ
ունենան առնվազն բակալավրի կրթություն
դիմելու պահին լինեն 25-ից 35 տարեկան
ցուցաբերեն առաջնորդելու և համագործակցելու հմտություններ
ունենան առնվազն երկու տարվա համապատասխան աշխատանքային փորձ և մտադրություն աշխատանքը շարունակելու իրենց երկրի պետական և հանրային սեկտորում
տիրապետեն անգլերենին:
PFP ծրագրի մասնակիցներն ընտրվում են մրցութային կարգով:
Ծրագրին մասնակցելու համար դիմորդները պետք է մինչև 2018 թ. նոյեմբերի 5-ը ներկայացնեն առցանց դիմում:
Ծրագրին դիմելու գործընթացի և մրցույթի անցկացման մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ծրագրի կայքից կամ կարող եք դիմել Ամերիկյան խորհուրդների հայաստանյան գրասենյակ: