18/09/2018 11:30
Սեպտեմբերի 21-ին մայրաքաղաքի մի շարք փողոցներ փակ կլինեն, կարգելվի տրանսպորտային կայանումը (Տեսանյութ)
Սեպտեմբերի 21-ին մայրաքաղաքի մի շարք փողոցներում, մասնավորապես, Հանրապետության և Շահումյան հրապարակներում արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Նորիկ Սարգսյանը:
«Արգելվելու է տրանսպորտային միջոցների երթևեկությունը սեպտեմբերի 21-ի առավոտյան ժամը 10:00-ից սկսած: Հանրապետության հրապարակ մուտք գործող բոլոր փողոցներում՝ Ամիրյան փողոցը Մաշտոցի պողոտայից սկսած փակ է լինելու, Աբովյան փողոցը փակ է լինելու Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկից սկսած, Նալբանդյանը՝ Սախարովի հրապարակից, Տիգրան Մեծ պողոտան՝ Տիգրան Մեծ-Խանջյան խաչմերուկից սկսած: Ընհանրապես փակ է լինելու Վազգեն Սարգսյան փողոցը», - նշեց Սարգսյանը:
Նա նաև կոչ արեց վարորդներին սեպտեմբերի 20-ի երեկոյան ժամը 24:00-ից սկսած դուրս բերել կայանած մեքենաներն այն հատվածներից, որտեղ բեմեր են տեղադրվելու: