ԱԱԾ տնօրենի և վարչապետի կողմից միջամտության մասին խոսք լինել չի կարող. Գևորգ Կոստանյան (Տեսանյութ)

19/09/2018 15:55

ԱԱԾ տնօրենի և վարչապետի կողմից միջամտության մասին խոսք լինել չի կարող. Գևորգ Կոստանյան (Տեսանյութ)


ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանի կարծիքով՝ սկանդալային ձայնագրությունից պարզ է, որ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից դատական իշխանության նկատմամբ ճնշում կամ միջամտություն չի եղել։ Հակառակը, նա պնդում է, որ նշված երկու պաշտոնյաները քրեական գործով մտահոգություններ են հայտնել։

«Շատ կարևոր է, թե ինչ գործի ու ինչ անձանց մասին է խոսքը. և Յուրի Խաչատուրովը, և Ռոբերտ Քոչարյանը չափազանց մեծ կարևորություն ունեն, հետևաբար դա հանգեցնում է թե ներքաղաքական, թե արտաքին քաղաքական քննարկման հնարավորության։ Ձայնագրության առերևույթ լսումը հանգեցնում է հետևյալ եզրակացության՝ ԱԱԾ պետը հետաքրքրվում է այդ գործի հիմնավորվածության և օրինականության փաստով։ Իմ կարծիքով, միջամտության մասին խոսք չկա։ Այլ խնդիրը վերաբերում է ԱԱԾ պետի մտահոգվածությանը, թե արդյոք հիմնավոր է ու բավարար չափով ապացուցված, որ այսինչը կամ այնինչը կալանավորվի ու կալանքից բաց թողնվի։ Այսինքն՝ ես այստեղ առերևույթ միջամտության տարրեր չեմ տեսնում։ Նույնը կարելի է ասել վարչապետի մասով», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գևորգ Կոստանյանը։

Դիտարկմանը, թե ձայնագրության մեջ նշվում է՝ դատավորը զանգել է ԱԱԾ տնօրենին, ինչից ենթադրվում է, որ դատական համակարգից կապ են պահպանել ԱԱԾ տնօրենի հետ, Կոստանյանը արձագանքեց՝ վկայակոչելով Վանեցյանի վերջին ասուլիսը, որտեղ վերջինը հայտարարել էր, որ ինքը դատավորին չի զանգել։

«Հաշվի առնելով, որ ԱԱԾ տնօրենի մտահոգությունը կարող է լինել գործով անցնող անձանց սպեցիֆիկ կարգավիճակ ունենալու հանգամանքով, ես կարծում եմ և համոզմունք ունեմ, որ խնդրին ներգրավվածությունը ԱԱԾ տնօրենի համար եղել է բացառապես այդ շրջանակներում, որովհետև նա ի պաշտոնե ոչ իրավասու է քննել կամ գնահատել ապացույցները, ոչ էլ իրավասու է գնահատել օրինականությունը։ Նա ընդամենը կարող է հավաստիանալ պատկան մարմնից տվյալ գործի օրինականության, հիմնավորվածության մեջ», - հավելեց Գևորգ Կոստանյանը։

Սակայն, ըստ պատգամավորի, խնդիրն այն է, որ գործով նախաքննություն իրականացնող մարմինը՝ այս դեպքում Հատուկ քննչական ծառայությունը, իրավունք չունի քրեական գործի վերաբերյալ մանրամասներ խոսել ԱԱԾ տնօրենի, այդ թվում՝ վարչապետի հետ։

«Ցանկացած պաշտոնատար անձ կփորձի զանգահարել ՀՔԾ պետին, խոսել նրա հետ կոնկրետ քրեական գործի հանգամանքների մասին։ Սակայն և ՀՔԾ պետը, և դատավորը իրավունք չունեն խոսել որևէ մեկի հետ քրեական գործի հանգամանքների մասին։ Միակ մարդը, ում հետ կարող են խոսել գործի կամ կալանքի հիմնավորվածության մասին, դա հսկող դատախազն է, իսկ ՀՔԾ պետի դեպքում՝ նաև գլխավոր դատախազը։ Այսինքն՝ միայն նրանց հետ կարող են քննարկել հիմնավո՞ր է գործել, թե՞ ոչ հիմնավոր», - նշեց Կոստանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում

Հեղինակ՝ Հասմիկ Համբարձումյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22/03/2019 20:58 Կարեն Ղազարյանի հայրը այցելել է Հայաստանում գտնվող ադրբեջանցի սահմանախախտին 22/03/2019 20:39 Միհրան Պողոսյանը հրավիրվել է ՀՔԾ, բայց չի ներկայացել 22/03/2019 20:29 Նիկոլ Փաշինյանը Անջեյ Կասպրչիկի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող հարցեր 22/03/2019 20:20 Աղբահանման և աղբի վերամշակման աշխատանքները համակարգող աշխատանքային խումբը սկսում է գործունեության առաջին փուլը 22/03/2019 20:00 Թրամփը հայտարարել է, որ սիրում է ուրիշի փողերը 22/03/2019 19:47 Կոլումբիայի հանքերից մեկում պայթյունը խլել է 9 մարդու կյանք 22/03/2019 19:39 Ջիմի Քարթները դարձել է ողջ մնացած ԱՄՆ նախագահներից ամենատարեցը 22/03/2019 19:31 Զիմբաբվեում ցիկլոնի հետևանքով զոհի թիվն ավելացել է 22/03/2019 19:30 Վաշինգտոնը վերահաստատել է ամուր աջակցության հանձնառությունն ինքնիշխան Հայաստանին 22/03/2019 19:24 Microsoft-ը դադարեցնելու է Windows 7-ի աջակցությունը 22/03/2019 19:19 Գումարվել է Արցախի Հանրապետության ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ 22/03/2019 19:14 Նորա Գրիգորյանը և Էրվին Ամիրյանը սպասում են երրորդ զավակի լույս աշխարհ գալուն. խորհրդավոր երազն ու երազանքի իրականացումը 22/03/2019 19:09 «Ականապատման» մասին ահազանգից հետո Մոսկվայում մի քանի դպրոց է ստուգվում 22/03/2019 19:05 Նախկին նախարարի վարորդի անվամբ փոխանցվել է շուրջ 9 միլիոն դրամ․ ոստիկանության բացահայտումը 22/03/2019 19:00 ՀՀ ոստիկանության պետն ընդունել է ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպանին 22/03/2019 18:55 Վառանը գործընկերներին հայտնել է, որ ամռանը ցանկանում է հեռանալ «Ռեալից» 22/03/2019 18:49 ԿԳՆ-ում տեղի է ունեցել հանրակրթական դպրոցներում «Աշխարհատեղեկատվական համակարգեր» գործիքի ներդրմանը նվիրված աշխատանքային քննարկում 22/03/2019 18:44 Էրմիտաժում երկրորդ օրն անընդմեջ տարհանում են իրականացնում՝ «ականապատման» պատճառով 22/03/2019 18:41 Տավուշի և Կոտայքի մարզերում օրգանական գյուղատնտեսության կարողություններն ամրապնդվում են 22/03/2019 18:38 Սուրեն Քրմոյանը և Արթուր Հովհաննիսյանն ազատվել են արդարադատության նախարարի տեղակալի պաշտոններից 22/03/2019 18:30 Գոլանի բարձունքների խնդրի արծարծումը լրջորեն լարելու է տարածաշրջանային իրավիճակը. Վարդան Ոսկանյան 22/03/2019 18:24 Գանայում ավտոբուսների բախման հետևանքով 70 մարդ է մահացել 22/03/2019 18:16 «Քլիներս» ՍՊԸ-ն պարտավորվել է մաքրուհիներին վերցնել աշխատանքի և գործուղել Ազգային ժողով` ամսական դրույքաչափ սահմանելով 105,000 դրամ 22/03/2019 18:13 Ֆրանսիայում ռելսերից բեռնատար գնացք է դուրս եկել. այն տեղափոխում էր թունավոր նյութեր 22/03/2019 17:56 Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Զարլանդ երկրամասի խորհրդարանում և համալսարանում 22/03/2019 17:49 Առաջարկում եմ ԱԺ պատգամավորների աշխատավարձը տալ սահմանում ծառայողներին, իսկ նրանց աշխատավարձը՝ պատգամավորներին. Էրիկ Օհանյան 22/03/2019 17:45 ՌԴ ԿԲ-ն 7,75 տոկոսի վրա է պահպանել հանգուցային տոկոսադրույքի մակարդակը 22/03/2019 17:30 Լոռու մարզում դպրոցական էքսկուրսիայի ժամանակ 15-ամյա աշակերտը լուսանկարվելիս 200մ բարձրությունից ընկել է ձորը. նա մահացել է 22/03/2019 17:26 Թրամփը հայտարարել է, որ երկար էր մտածել Գոլանի բարձունքների կարգավիճակի վերաբերյալ 22/03/2019 17:19 Պետական եկամուտների կոմիտեն փոխում է հարկ վճարողների գույքի արգելադրման վարչարարությունը 22/03/2019 17:10 Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 800 փախստական 22/03/2019 17:07 Տնտեսական բարեփոխումներն առաջին հերթին պետք է նպաստեն ժողովրդագրական վիճակի փոփոխությանը. վարչապետ 22/03/2019 16:57 Գոլանի բարձունքներն իսրայելական տարածքներ ճանաչելու մասին հայտարարությունից հետո տարածաշրջանում մեծ փոփոխություններ տեղի չեն ունենա. քաղաքագետ 22/03/2019 16:48 Չափազանց կարևոր որոշում, չափազանց կարևոր սփոփանք. վարչապետը՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի նոր որոշման մասին 22/03/2019 16:28 Չեմ հասկանում՝ ինչո՞ւ չեք ուզում երկու ժամից ավել աշխատել, ավել գումար ստանալ. Ալեն Սիմոնյանը՝ ԱԺ մաքրուհիներին 22/03/2019 16:15 Ոսկեվանի մանկապարտեզը կաշխատի ամբողջ հզորությամբ. Շահագործման է հանձնվել արևային ջրատաքացուցիչ համակարգը 22/03/2019 16:09 Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն այսուհետ կհատուցի նաև 2008 - 2014 թ. դեպքերի հետևանքով տուժած զինծառայողներին ու նրանց ընտանիքներին 22/03/2019 16:00 Երեխու ձեռքից բանանն ընկել է երրորդ հարկ, եկեք, վերցրեք. Ֆելիքս Ցոլակյանը հորդորում է բնակչությանը՝ քմահաճույքով կանչեր չանել ԱԻՆ 22/03/2019 15:58 Ֆրանսիական Հավրի քաղաքապետը մերկ լուսանկարների պատճառով հրաժարական է տվել 22/03/2019 15:43 Տոկիոյի օդանավակայանում երկու բեռնատար ինքնաթիռներ են բախվել 22/03/2019 15:34 Brexit-ի չեղարկման մասին խնդրագիր է ստորագրել 2,6 միլիոն բրիտանացի 22/03/2019 15:29 Մեկ օրով սահմանափակվելը ճիշտ չէ. քաղաքացու օրը պիտի լինի յուրաքանչյուր օր. Սրբուհի Գրիգորյան 22/03/2019 15:21 Մբապեն՝ «Ռեալի» գլխավոր թիրախն է 22/03/2019 15:07 Աշոտ Ղուլյանը ողջունել է Կանադայում «Արցախի ժողովրդի խորհրդարանական բարեկամներ» խմբի ստեղծումը 22/03/2019 15:02 Հայ-շվեդական համագործակցությունը խորանալու հեռանկարներ ունի 22/03/2019 15:00 Չինաստանի քիմիական գործարանի պայթյունի պահը հայտնվել է համացանցում 22/03/2019 14:50 Իրաքում լաստանավի խորտակման հետևանքով 96 մարդ է մահացել 22/03/2019 14:44 Լուսինե Թովմասյանը սպասում է երկրորդ բալիկին 22/03/2019 14:39 Աֆղանստանում ամերիկացի երկու զինվորական է զոհվել 22/03/2019 14:34 Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրաքի նախագահին 22/03/2019 14:32 «Վառված են». Ուրցաձորի գյուղապետը պնդում է՝ բողոքող բնակիչներին ուղղորդում են 22/03/2019 14:28 Ամերիաբանկն առաջատար դիրքում է ֆակտորինգային գործառնությունների ծավալով` ըստ 2018թ. արդյունքների 22/03/2019 14:19 Հարուցվել է քրեական գործ՝ Արմավիրում զենքի գործադրմամբ ավազակություն կատարելու դեպքի առթիվ 22/03/2019 14:15 Թեհրանն անընդունելի է համարում Գոլանի բարձունքների վերաբերյալ Թրամփի որոշումը 22/03/2019 14:11 ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Կուբայի դեսպանը, որի նստավայրը Նուրսուլթանում է 22/03/2019 14:04 «Եկեք Ադրբեջան անվանենք Երևան մայրաքաղաքը». Թեժ բանավեճ՝ քաղաքապետարանում (Տեսանյութ) 22/03/2019 14:02 Գոլանի բարձունքները հայտարարելով Իսրայելի տարածք՝ Թրամփը փորձում է չեզոքացնել իրանական ազդեցությունը. արաբագետ 22/03/2019 13:57 Գյումրիում կատարված խուլիգանության գործով հետախուզում է հայտարարվել 3 անձի նկատմամբ 22/03/2019 13:54 Սուսաննա Սաֆարյանը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ 22/03/2019 13:52 10 ամսվա մեջ ոչ մի առաջընթաց չենք տեսել մարզում. Արարատի մարզի բնակիչներ 22/03/2019 13:47 Նավթի համաշխարհային գները նվազել են 22/03/2019 13:37 Բիգ-Բենը փոխելու է գույնը 22/03/2019 13:29 Չինաստանում 640 մարդ է տուժել քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունից 22/03/2019 13:25 Զարմացած եմ Դավիթ Սանասարյանի բռնած դիրքից, ձեռքերը լվաց ու հեռացավ. Ուրցաձորցի 22/03/2019 13:23 Ոստիկանության կողմից մեկ օրում բացահայտվել է հանցագործության 54 դեպք 22/03/2019 13:19 Տուսկը նախազգուշացրել է բրիտանացի պատգամավորներին 22/03/2019 13:15 Տիգրան Խաչատրյանն ընդունել է Վերներ Թութին և Ստեֆանո Լազարետտոյին 22/03/2019 13:11 Սիրուն է հնչում՝ Քաղաքացու օր. դպրոցում ևս կկարևորենք այդ օրը. Անահիտ Բախշյան 22/03/2019 13:09 Ռոդնինայի անվան Երևանի գեղասահքի դպրոցը կանվանափոխվի 22/03/2019 13:04 Սյունիքի դատախազը նպաստառուներից ապօրինի վարձատրություն ստացած ծառայողների նկատմամբ կարգապահական միջոցներ ձեռնարկելու միջնորդագիր է ներկայացրել Սյունիքի մարզպետին 22/03/2019 12:59 Մհեր Սեդրակյանի և Գագիկ Բեգլարյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվում. ՀՔԾ 22/03/2019 12:55 Աստանայում շարունակում են ձերբակալել մարդկանց, ովքեր մայրաքաղաքի վերանվանմանը համաձայն չեն 22/03/2019 12:47 Ամեն վարչական շրջան պետք է ունենա իր «Չռիկը». Հայկ Մարության 22/03/2019 12:34 Նախագահ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Դարիղա Նազարբաևայի հետ 22/03/2019 12:29 Դժգոհ եմ իրավապահ մարմինների, հատկապես՝ ԱԱԾ աշխատանքից. Վանեցյան 22/03/2019 12:25 Քույրերը վրաերթի են ենթարկվել Թբիլիսյան խճուղում. վարորդը ձերբակալվել է 22/03/2019 12:20 Ամեն բան չէ, որի մասին պետք է խոսել. Վանեցյանը՝ ՀՀ-ում օտարերկյա գործակալներին բացահայտելու մասին 22/03/2019 12:18 Ես և իմ ընտանիքը որևէ կապ չունենք բենզինի ու նավթամթերքի շուկայի հետ. Վանեցյան 22/03/2019 12:16 Սևան քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 42-ամյա բնակչի դին 22/03/2019 12:12 Ունենք պատշաճ քանակությամբ և՛ ոռոգման, և՛ խմելու ջուր, խնդիրը կառավարման մեջ է. Ջրաբան 22/03/2019 12:07 Արմեն Սարգսյանը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին Ղազախստանի նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ 22/03/2019 12:01 Բավականաչափ մեծ գումարներ վերադարձվելու են Հայաստանի պետական բուջե. ԱԱԾ տնօրեն 22/03/2019 11:58 Սկսում է կասկածելի դառնալ՝ կլինի՞ մարդ, որը կուզենա. Մարությանը՝ Ազատության հրապարակի ավտոկայանատեղին հավատարմագրային կառավարման հանձնելու մասին 22/03/2019 11:50 Ռոբերտ Քոչարյանին ուղղված Վահան Շիրխանյանի նամակը դատախազությունը ուղարկել է ԱԱԾ. Վանեցյան 22/03/2019 11:46 Այլևս հնարավոր չէ գաղտնալսման համար նախատեսված սարքեր ներկրել Հայաստան. ԱԱԾ տնօրեն 22/03/2019 11:42 Ազատության հրապարակում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղին հավատարմագրային կառավարման կհանձնվի 22/03/2019 11:35 Կենտրոնական բանկը նոր հուշադրամ է թողարկել 22/03/2019 11:29 Ոչ ոք պետությանը գումար չի նվիրում, նրանք վերադարձնում են պետությունից գողացված գումարները. ԱԱԾ տնօրեն 22/03/2019 11:25 «Հայկական առողջապահական ազգային խորհուրդ»-ն իր մտահոգությունն է հայտնում ՀՀ-ում «Գարդասիլ-4» պատվաստանյութի կիրառման վերաբերյալ (Տեսանյութ) 22/03/2019 11:18 LIVE. ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ 22/03/2019 11:11 Հավաքվեք, դուրս եկեք. Քաղաքապետը կոչ է անում ակտիվ մասնակցել վաղվա շաբաթօրյակին 22/03/2019 11:06 Երևանի 2019-ի բյուջեն 10 մլրդ դրամով կավելանա 22/03/2019 10:57 Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար 22/03/2019 10:39 ՔԿ նախագահի տեղակալը Շիրակի մարզային քննչական վարչության աշխատակիցներին ներկայացրել է նորանշանակ պետին 22/03/2019 10:27 Մարզերում և Երևանում հոսանքազրկումներ են սպասվում 22/03/2019 10:13 «Ժողովուրդ». ԼՀԿ-ն վերջերս հաճախ է դժգոհում իրենց նկատմամբ իշխանությունների վերաբերմունքից 22/03/2019 10:07 «Փաստ». Պետտուրքի բարձրացում կլինի, սակայն գուցե ոչ այդքան շատ 22/03/2019 10:02 «Ժամանակ». ՃՈ-ն շարունակում է աշխատել հին տրամաբանությամբ 22/03/2019 09:58 «Իրատես». Փաշինյանի կառավարությունը Վանեցյանին առաջարկել է դուրս գալ բենզինի բիզնեսոլորտից 22/03/2019 09:56 «Հրապարակ». Երևանի քաղաքապետարանի գրեթե բոլոր տենդերները շահում են Հայկի ընկերներն ու մերձավորները

Տվյալ բաժնի վերջին նյութերը