Ընտրությունները պետք է դառնան համախմբող ու ձեռքբերումներն արժևորող գործոն. ՄԻՊ-ի դիրքորոշումները ընտրական գործընթացի վերաբերյալ

19/09/2018 10:15

Ընտրությունները պետք է դառնան համախմբող ու ձեռքբերումներն արժևորող գործոն. ՄԻՊ-ի դիրքորոշումները ընտրական գործընթացի վերաբերյալ


Ընտրական իրավունքի երաշխավորման հարցում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության առանցքն է կազմում յուրաքանչյուր քաղաքացու ընտրական իրավունքի երաշխավորումը, հայտնում են ՄԻՊ-ից․

«Այս իրավունքի իրացման շնորհիվ են երկրում ձևավորվում ժողովրդավարական ինստիտուտներն ու երկրի կառավարման համակարգը: Որքան ազատ ու անխոչընդոտ է ընտրական իրավունքի իրացման հնարավորությունն, այնքան մեծ է քաղաքացու կամքի հրապարակային արտահայտման արդյունքում նոր ձևավորված մարմնի նկատմամբ վստահությունը։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվում է Երևանում տեղի ունեցող ընտրական գործընթացի անկախ դիտարկում, որը հիմնված է անաչառ ու ապաքաղաքական աշխատանքի հիմնարար սկզբունքների վրա: Այդ դիտարկման շրջանակներում արձանագրվել են հարցեր, որոնք առաջ են բերում դրանց վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումն արտահայտելու անհրաժեշտություն:

Մասնավորապես՝

1. Այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին երկրում տեղի ունեցած ժողովրդավարական զարգացումների ընթացքում Հայաստանի քաղաքացին հնարավորություն ունեցավ իր կամքի իրացման շնորհիվ ապահովել հիմնարար փոփոխություններ: Ընդ որում, հավաքների խաղաղ բնույթը պահպանելու հարցում անփոխարինելի եղավ շարժման առաջնորդ, այդ պահին Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի դերը:

2. Երևանի ավագանու ընտրությունները տեղի ունեցած ժողովրդավարական այդ գործընթացների արդյունքներն ամրագրելու ու ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու իրական հնարավորություն են: Արձանագրված ձեռքբերումները պետք է պահպանել և ուղղել մեր երկրում ժողովրդավարության վերջնական կայացմանը: Այն այլընտրանք չունի:

3. Այդ իրադարձություններն ակնհայտորեն բարձրացրին քաղաքացիների վստահությունը հանրային իշխանության նկատմամբ: Դրանց արդյունքում արձանագրվեցին կարևոր դրական զարգացումներ՝ հստակեցվեցին ընտրակաշառքների կամ ընտրողների նկատմամբ ապօրինի ազդեցություն գործադրելու արատավոր դեպքերի դեմ պայքարի ուղղությունները, հռչակվեց քաղաքական գործընթացներին դպրոցների ու մանկապարտեզների ներգրավումը բացառելու հրամայական, այս պահի դրությամբ զգալիորեն նվազել են ընտրական գործընթացի հետ կապված Ոստիկանության գործողությունների դեմ բողոքները և այլն:

4. Դրա հետ միասին, մշտադիտարկումը հնարավորություն է տվել առանձնացնել Երևանի ավագանու ընտրական գործընթացի շրջանակներում ի հայտ եկած մի շարք խնդիրներ, որոնք վերացնելու ուղղությամբ պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկել: Հակառակ իրավիճակը վտանգավոր կլինի  իրավունքների պաշտպանության ողջ համակարգի համար:

5. Արձանագրվում են անհանդուրժողականության, վիրավորանքի ու նույնիսկ սպառնալիքների ակնհայտ աճի միտումներ, որոնք առավել ցայտուն արտահայտված են սոցիալական ցանցերում։  Դա բացասական է ազդում համերաշխության մթնոլորտի վրա: Ընդ որում, զգալիորեն ավելացել են վիրավորանք պարունակող այնպիսի մեկնաբանություններ, որոնք արվում են առերևույթ կեղծ օգտատերերի կողմից: Այդ մեկնաբանություններն աչքի են ընկնում առավել ագրեսիվությամբ ու անհանդուրժողականությամբ:

6. Այս վիճակը դժվարացնում է նաև լրագրողների աշխատանքը: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արձանագրած՝ լրագրողների մտահոգությունների ուսումնասիրությունը վկայում է, որ սոցիալական մեդիայի այն տիրույթներում, որտեղ հրապարակվում են այլ կարծիք կամ դիրքորոշում պարունակող նյութեր, առկա են այդպիսի հրապարակումներին առնչվող՝ անհանդուրժողականության մասին վկայող ու վիրավորանք պարունակող մեկնաբանություններ՝ այդ թվում ուղղված լինելով լրագրողներին:

7. Արձանագրվել է ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրած առանձին անձանց կամ նրանց առանձին կողմնակիցների կողմից անհանդուրժողական վերաբերմունք իրար հանդեպ, որն արտահայտվում է նաև վիրավորական բնույթի մեկնաբանություններով, անձի արժանապատվությունը ոտնահարող նյութեր տարածելով: Դա արվում է նաև առերևույթ կեղծ կամ անանուն աղբյուրներից տարածվող տեղեկությունների միջոցով: Օրինակ՝ մտահոգիչ է Ազգային ժողովի պատգամավոր, Երևանի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանին ուղղված վիրավորական խոսքն ու նույնիսկ սպառնալիքները: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է Ն. Զոհրաբյանի մտահոգությունները, այդ թվում՝ կապված պետական որոշ կառույցների աշխատակիցների կողմից սոցիալական ցանցերում իրեն ուղղված վիրավորանք պարունակող մեկնաբանություններ անելու հետ: Այս պնդումները պետք է անմիջապես դառնան առանձին ստուգման առարկա՝ երաշխավորելու համար, որ ընտրական գործընթացն իրականացվում է ՀՀ Սահմանադրության ու օրենքների խստիվ պահպանմամբ:
Ուստի, կարևոր են ընտրական գործընթացի բոլոր այն մասնակիցների ու հանրային գործիչների կոչերը, որոնք ուղղված են համերաշխության մթնոլորտի ապահովմանը, անհանդուրժողական վերաբերմունքի բացառմանը:

8. Պետք է ի սպառ վերացնել հասարակությունը խմբերի բաժանելու միտումները: Առավել վտանգավոր է, երբ դա արվում է հանրային գործիչների կողմից: Այս երևույթը խնդրահարույց է երկրում մարդու իրավունքների պաշտպանության ողջ համակարգի տեսանկյունից:

9. Ընտրական գործընթացը պետք է ընթանա բացառապես հանդուրժողականության ու համերաշխության մթնոլորտում: Երևանի ավագանու ընտրություններն առաջին միջանկյալ հնարավորությունն են անցում կատարելու ժողովրդավարական զարգացման որակապես նոր փուլի: Այս ընտրությունները պետք է դառնան հասարակությանը համախմբող, մեզ առավել միասնական դարձնող ու արձանագրած ձեռքբերումներն արժևորող երևույթ:

Հանդուրժողականությունն ու փոխադարձ հարգանքը ընտրական իրավունքների արդյունավետ իրացման և երկրի իրավապաշտպան համակարգի ամրության երաշխիք է՝ կոչված լինելով ապահովել համերաշխություն սերունդների միջև»,-ասված է ՄԻՊ հաղորդագրությունում։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 21:06 Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի կառավարության հրաժարականը Այսօր, 21:00 Իրավունքի ուժով արձակվելուց հետո խորհրդարանը պահպանելու է իր լիազորությունները մինչև նորընտիր ԱԺ առաջին նստաշրջանի գումարումը Այսօր, 20:56 Համաշխարհային ռեկորդ՝ հնդիկ խոհարարից (Տեսանյութ) Այսօր, 20:45 Պարի դասեր՝ դինոզավրերից (Տեսանյութ) Այսօր, 20:38 Անգլիայի Բանկը պոլիմերային նյութի վրա 50 ֆունտ արժեքով թղթադրամ է տպելու Այսօր, 20:30 Թենեսիում մորը և 4 երեխաներին մահացած են հայտնաբերել Այսօր, 20:24 Հրաժարականից հետո էլ շարունակելու եմ կատարել վարչապետի սահմանադրական լիազորությունները. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 20:16 «Չելսին» պատրաստ է 20 միլիոն եվրո վճարել 18-ամյա իտալացու համար Այսօր, 20:09 Նյու Յորքում 25 տարվա ընթացքում առաջին անգամ հանգստյան օրերն անցել են առանց հրաձգության Այսօր, 20:01 Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց (Տեսանյութ) Այսօր, 19:52 Audi-ն դիզելային սկանդալի պատճառով 800 մլն եվրո տուգանք կվճարի Այսօր, 19:44 Հոգեբանորեն ես այս հանգուցալուծմանը պատրաստ էի. Նորա Գրիգորյանը՝ Ռուսական թատրոնում գեղարվեստական ղեկավարի նշանակման մասին Այսօր, 19:35 Անկարայում տղամարդը փորձել է տրակտորով մտնել խորհրդարանի շենք (Տեսանյութ) Այսօր, 19:26 Եգիպտոսի նախագահը կոչ է անում համատեղ պայքարել ահաբեկչության դեմ Այսօր, 19:17 «Սասնա Ծռերը» հորդորում է վարչապետին աշխատանքից ազատել Վալերի Օսիպյանին և Հունան Պողոսյանին ու վերանայել կադրային քաղաքականությունը Այսօր, 19:07 Սաուդյան Արաբիայի թագավորը ԱՄՆ-ի պետքարտուղարի հետ քննարկել է տարածաշրջանի իրադրությունը Այսօր, 18:59 Էկվադորի դեսպանատունը կազմել է Ասանժի վարքագծային կանոնների ցուցակ Այսօր, 18:45 Սահմանամերձ Կոթիում բնակվող Բաբաջանյանների ընտանիքը մինչև տարեվերջ վագոն-տնակից նոր տուն կտեղափոխվի (Լուսանկարներ) Այսօր, 18:39 Եթե «Ծառուկյան» խմբակցության համար սկզբունքային կետերն ընդունվեն, կողմ կքվեարկենք նոր Ընտրական օրենսգրքին. Էնֆիաջյան Այսօր, 18:33 Նոր Հայաստանի իրողություններում տեղավորվող մարդիկ մեզ հետ երկար ճանապարհ ունեն անցնելու. նախարարը ներկայացրել է Հունան Պողոսյանին Այսօր, 18:27 Բակո Սահակյանը Քաշաթաղի շրջանի վարչակազմի նոր ղեկավար է նշանակել Այսօր, 18:21 2019-ի բյուջեով «պլանավորված» է ավելի մեծ կոռուպցիա. Հրանտ Բագրատյան Այսօր, 18:14 4-րդ ուժը կկարողանա անցնել ԱԺ՝ հաղթահարելով 2 տոկոսի շեմը. Արարատ Միրզոյան Այսօր, 18:12 Որոշումս միանձնյա է. Ֆրեդ Դավթյանը Ռուսական թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվել Կարեն Ներսիսյանին Այսօր, 18:08 Արա Բաբլոյանը Ժնևում մասնակցում է Միջխորհրդարանական միության 139-րդ վեհաժողովի աշխատանքներին Այսօր, 18:00 Ucom-ի բոլոր հեռուստադիտողները կվայելեն ամենապահանջված հեռուստասերիալների 4 հեռուստաալիքներ Այսօր, 17:53 Red Eagles-ը մարզադաշտում այսօր չի երկրպագի Հայաստանի հավաքականին. լռության ակցիա են հայտարարել Այսօր, 17:48 Փաշինյանը չի բացառում, որ 14 օրվա ընթացքում կառաջադրի իր թեկնածությունն առաջին շրջափուլում՝ չընտրվելու կանխավարկածով (Տեսանյութ) Այսօր, 17:43 Հայաստանում առաջին անգամ ցմահ դատապարտյալը պայմանական ազատ է արձակվել Այսօր, 17:36 ԱՄՆ դեսպանը ԼՂ կարգավորման մասին որևէ նոր բան չի ասել, իսկ բանակցային գործընթացը պետք է որոշ չափով բացել հանրության համար. քաղաքագետ Այսօր, 17:33 2019 թվականին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Տիգրան Մանսուրյանի հոբելյանին նվիրված համերգներով Այսօր, 17:27 Երևանում կայացել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի Համատեղ համակարգող կոմիտեի նիստը Այսօր, 17:21 «Մեր ամբողջական աջակցության վրա Դուք կարող եք միշտ հույս ունենալ». ՀՅԴ-ն՝ Նիկոլ Փաշինյանին Այսօր, 17:18 ԱԱԾ տնօրենի տեղակալ է նշանակվել Էդուարդ Մարտիրոսյանը Այսօր, 17:10 Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումները հետնահանջ էին. Վիգեն Սարգսյան Այսօր, 17:07 Բուլղարիան պատրաստ է զարգացնել Հայաստանի հետ համագործակցությունը պաշտպանության բնագավառում Այսօր, 16:59 «Ժառանգությունը» դեռ որոշում չի կայացրել՝ կմասնակցի՞ խորհրդարանական ընտրություններին, թե ոչ Այսօր, 16:52 Ոստիկանություն բերման է ենթարկվել Պարույր Հայրիկյանի որդին Այսօր, 16:45 ՀՀԿ-ն ասելիք ու անելիք ունի. Աշոտյանը կարծում է, որ Հանրապետականը պետք է մասնակցի ընտրություններին Այսօր, 16:37 Ոստիկանները բացատրական աշխատանքներ են տանում՝ Սյունիքի մարզում փակ ճանապարհը բացելու ուղղությամբ. Էդգար Ջանոյան Այսօր, 16:33 Նախարարը Սյունիքում ներկայացնում է նոր մարզպետին, իսկ քաղաքացիները փակել են միջպետական ճանապարհը Այսօր, 16:29 Սյունեցիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը. դժգոհ են Հունան Պողոսյանի նշանակումից Այսօր, 16:17 Խիստ մտահոգիչ է համացանցում ու հատկապես սոցիալական մեդիայում վիրավորանքի, արժանապատվությունը վիրավորող ու ատելության խոսքի տարածվածությունը. Արման Թաթոյան Այսօր, 16:09 Չկա ոչ մի ապացույց Լիդիան ընկերության կողմից կոռուպցիայի դրսևորման վերաբերյալ. ԱՄՆ դեսպան Այսօր, 16:00 Մոսկվայի առևտրի կենտրոններից մեկի մոտ տղամարդը հրաձգություն է իրականացրել Այսօր, 15:51 ԼՂ հակամարտության ցանկացած կարգավորում պահանջելու է գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձ. ԱՄՆ դեսպան Այսօր, 15:43 Ով է Արմավիրի նորանշանակ մարզպետը Այսօր, 15:36 Սաուդցի և թուրք քննիչները Հաշքաջիի սպանության ենթադրյալ վայրից հեռացել են Այսօր, 15:27 Ճապոնիայի ևս մեկ քաղաքում տուրիստական հարկ կվճարեն Այսօր, 15:18 Այս անորոշ կարգավիճակից մոտ 630 ընտանիք կմնա առանց օրվա հացի. Ալավերդցիների բաց նամակը՝ Նիկոլ Փաշինյանին Այսօր, 15:10 Հնդկաստանում «Տիտլի» ցիկլոնն առնվազն 26 մարդու կյանք է խլել Այսօր, 14:56 Ազատ անկում՝ 200 մետր բարձրությունից Այսօր, 14:52 Քաղաքական հայացքների համար, չեմ կարծում, որ մարդուն պետք է վտարենք երկրից. Ալեն Սիմոնյան Այսօր, 14:47 Եկամտահարկի նվազեցումը հնարավոր է չհասցնենք իրականացնել մինչև հունվարի 1-ը. ՊԵԿ նախագահ Այսօր, 14:45 Աֆղանստանում ավելի քան 30 ոստիկան է զոհվել թալիբների հետ ընդհարումների հետևանքով Այսօր, 14:41 Յոթ հոգով վարչապետի թեկնածու առաջադրելն անիմաստ զբաղմունք է. ՀՅԴ Այսօր, 14:34 Սահմանային ռեժիմի խախտման դեպքերն անթույլատրելի են. ԱԱԾ Այսօր, 14:31 Ընտրական օրենսդրության բարեփոխումները կնպաստեն Հայաստանում ժողովրդավարական ընտրական ինստիտուտի կայացմանը Այսօր, 14:27 Վանեցյանը հերքում է՝ ՈՒԵՖԱ-ն ՀՖՖ-ին 100 հազար եվրոյով չի տուգանել Այսօր, 14:25 Արձանագրվել է DanaBot բանկային տրոյանի ակտիվություն Այսօր, 14:21 ԱԱԾ-ն կշարունակի ապահովել Սերժ Սարգսյանի անվտանգությունը Այսօր, 14:18 Վարույթ է ընդունվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում հիվանդի մահվան դեպքի առթիվ հարուցված քրգործը Այսօր, 14:10 Խոսել եմ էմոցիոնալ. ԱԱԾ տնօրենը՝ Քոչարյան-«Կոնգրես» հյուրանոց կապի մասին Այսօր, 14:07 Ֆրանսիայի իշխանությունները շարունակում են հարավի բնակիչների տարհանումը հեղեղումների պատճառով Այսօր, 13:58 Ֆրանսիայի կառավարությունում չորս նախարար է փոխարինվել Այսօր, 13:50 Իրանում զինյալներն առևանգել են 14 զինծառայողի Այսօր, 13:47 Ադրբեջանի ղեկավարության՝ ԼՂ հակամարտությանը կրոնական երանգ տալու փորձերն անթույլատրելի են. Շարմազանով Այսօր, 13:45 Առաջարկվում է արգելել կենդանիների ոչնչացման դաժան մեթոդները, մասնավորապես՝ զենքի կիրառումը. Տիգրան Ուրիխանյանը նախագիծ է շրջանառության մեջ դրել Այսօր, 13:36 Ջիբրալթարի հետ խաղը ոնց որ սև թուղթ լիներ. Արթուր Վանեցյան Այսօր, 13:23 Մեքսիկայի 3 նահանգներում նոր փոթորկի պատճառով տագնապ են հայտարարել Այսօր, 13:14 Նեյմար. Մեսսիի բացակայությունը Բրազիլիայի հավաքականի համար լավ նորություն է Այսօր, 13:09 Մենք պատրաստ ենք աշխատել Հայաստանի հետ, օրակարգը Հայաստանինն է. ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյա (Տեսանյութ) Այսօր, 12:51 Չինաստանում պայթյուն է որոտացել. կան զոհեր Այսօր, 12:48 ԱԱԾ տնօրենին գաղտնալսել են ռոումինգում, գաղտնալսման պատվիրատուն էլ՝ «հանրության մեջ լայն ճանաչում ունի» Այսօր, 12:47 Ի՞նչ խնդիրներ է լուծում Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը Այսօր, 12:44 Չեխիայում նոր ԱԳ նախարար կնշանակվի Այսօր, 12:39 Ներքաղաքական զարգացումները դանդաղեցրել են բարեփոխումների ընթացքը. Աշոտյանը՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրի կյանքի կոչման մասին Այսօր, 12:37 Չինաստանում 5,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Այսօր, 12:30 Առնվազն երեք մարդ է զոհվել Մյանմայում երկու կործանիչների բախման հետևանքով Այսօր, 12:25 Վանեցյանը հերքում է, որ Ֆելիքս Ցոլակյանն իր քավորն է, իսկ քենակալի՝ նախարար նշանակվելու հետ ինքը կապ չունի (Տեսանյութ) Այսօր, 12:23 Շատ կարևոր է, որ մենք մինչև վերջին մեր աշխատանքային օրը կատարենք մեր պարտականություններն ամբողջությամբ. Արմեն Աշոտյան Այսօր, 12:17 Մահացել է Microsoft-ի հիմնադիրներից մեկը՝ Փոլ Ալենը Այսօր, 12:13 Չենք փորձում երբևիցե ազդել փորձաքննություն իրականացնող մարմնի վրա. Արթուր Վանեցյան Այսօր, 12:11 Պարզվել են ՀՔԾ և ԱԱԾ տնօրենների հեռախոսազրույցի գաղտնալսման պատվիրատուները (Տեսանյութ) Այսօր, 12:08 Սաուդյան Արաբիայում ռազմական ինքնաթիռ է կործանվել Այսօր, 12:02 ԱՀ ՄԻՊ թափուր պաշտոնի համար միայն մի խմբակցություն է առաջադրել թեկնածու Այսօր, 11:58 Թույլ չենք տա, որ հանկարծ որևէ ուժի կամ անհատի կողմից թույլ տրվեն սահմանադրական կարգի խախտումներ. Վանեցյան Այսօր, 11:55 ԱՄՆ բյուջեի պակասուրդը 2018 ֆինանսական տարում աճել է 17 տոկոսով Այսօր, 11:50 Կարեն Նազարյանն ու Վերենա Թեյլորն ամփոփել են 2015-2018 թթ. Հայաստանում իրագործված ծրագրերը Այսօր, 11:46 Մոդրիչը նշել է, թե որ ֆուտբոլիստին կտար «Ոսկե գնդակը» Այսօր, 11:41 Գալիս է լիարժեք համախմբման ժամանակը. վարչապետը պարզաբանումներ ներկայացրեց Հունան Պողոսյանին մարզպետ նշանակելու վերաբերյալ Այսօր, 11:31 Հոկտեմբերի 22-ին Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի Այսօր, 11:28 Փաշինյան-Թրամփ հանդիպումն առաջիկայում կկայանա. ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ (Տեսանյութ) Այսօր, 11:21 Ղարաբաղյան հակամարտության լուծումը կարող է լինել Մադրիդյան սկզբունքների հիման վրա. ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյա Այսօր, 11:18 Նավթի համաշխարհային գներն աճում են Այսօր, 11:15 Դե յուրե նախարար նշանակվելու կապակցությամբ վարչապետը շնորհավորեց երկու նախարարներին Այսօր, 11:11 Սաուդցի լրագրողին կարող էին ծծմբաթթվի մեջ լուծել Այսօր, 11:09 ԱՄՆ-ն ակնկալում է, որ դեկտեմբերյան ընտրությունները կլինեն ազատ, արդար, թափանցիկ. ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Այսօր, 11:07 Այսօր կարևոր օր է. երեկոյան հանդես կգամ հայտարարությամբ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 10:55 ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել Տավուշի և Գեղարքունիքի զորամասեր

Տվյալ բաժնի վերջին նյութերը