19/09/2018 14:12
Ֆիլիպիններում «Մանգհուտ» փոթորկից զոհերի թիվը հասել է 81-ի
Ֆիլիպիններում առնվազն 81 մարդ է մահացել, ևս 71-ը՝ վիրավորվել «Մանգհուտ» փոթորկի հետևանքով, հաղորդում է Rappler պորտալը՝ հղում անելով իշխանություններին:
Ավելի վաղ հաղորդվել էր 74 զոհի, 74 վիրավորի մասին, ևս 55-ը անհետ կորած է համարվում:
Պորտալի հաղորդմամբ՝ զոհերի մեծ մասը Կորդիլերյան վարչական շրջանից է, որն ամենից շատն է տուժել սողանքներից: Այս պահին որոնվում է ևս 70 հոգի:
Ուրբաթ երեկոյան «Մանգխուտ» հզոր փոթորիկը հասավ Ֆիլիպինների հյուսիսարևելյան ափ: Ըստ իշխանությունների, փոթորիկն ազդել է տարածաշրջանում ապրող ավելի քան 800 հազար բնակչի վրա: Չինաստանում չորս մարդ է մահացել, ավելի քան հազար շենք փլուզվել են, վնասվել են մոտ 4,3 հազար շինություն: Ըստ իշխանությունների, Չինաստանում թայֆունից վնասը գերազանցել է 750 մլն դոլարը: