19/09/2018 18:26
Քննարկվել են ընտանեկան արժեքների պաշտպանությանը վերաբերող հարցեր
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 19-ին ընդունել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին և ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանին, տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են ազգային քրիստոնեական, ավանդական ընտանեկան արժեքների պաշտպանությունը, ինչպես նաև այդ խնդիրների լուծմանն ուղղված օրենսդրական բարեփոխումների իրականացումը: