19/09/2018 14:01
Հետախուզվողը «Զվարթնոց» օդանավակայանից ներկայացել է ոստիկանություն
«Նելեգալ 2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, սեպտեմբերի 18-ին, ժամը 06.35-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բաժին է ներկայացել 1990 թ. ծնված Հարություն Գ.-ն։
Վերջինս սեպտեմբերի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 9-րդ կետի և 113 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) 2-րդ մասի 6-րդ կետի մեղադրանքներով: