19/09/2018 16:08
Մուն Չժե Ինի մամուլի քարտուղար. ԿԺԴՀ-ի հետ համաձայնագիրը պատերազմի ավարտման հռչակագիր է
Կորեայի Հանրապետության և ԿԺԴՀ-ի զինվորականների միջև չորեքշաբթի երկու երկրների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում ստորագրված համաձայնագիրը փաստորեն 1950-1953 թվականների կորեական պատերազմի ավարտման հռչակագիր է: Այս մասին Սեուլի մամուլի կենտրոնում անցկացված բրիֆինգի ժամանակ հայտարարել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի պաշտոնական ներկայացուցիչ Յուն Յոն Չհանը:
«Այդ համաձայնագիրն, ըստ էության, պատերազմի ավարտման և խաղաղ գործընթացի սկսվելու հռչակագիր է», - ընդգծել է նա:
Համաձայնագրի տարածված տեքստում նշվում է, որ կողմերը պայմանավորվել են ռազմական լարվածութան թուլացմանն ուղղված միջոցներ ձեռնարկել Կորեական թերակղզում: Հարավը և Հյուսիսը պայմանավորվել են սահմանի ապառազմականացված գոտին վերածել խաղաղության ու բարգավաճման գոտու: Լարվածության թուլացման միջոցառումների թվում նշվել է համատեղ կոմիտե ստեղծելու պայմանավորվածությունը, որը բաղկացած կլինի երկու երկրների զինվորական հրամանատարության ներկայացուցիչներից: