19/09/2018 20:37
Պերուում 4 աչքով երկդեմ շուն է ծնվել (Տեսանյութ)
Պերուում սերտաճած երկու գլխով շուն է ծնվել: Արտառոց արտաքինով կենդանուն ներկայացնող լուսանկարներն ու տեսանյութը հրապարակել է Daily Mail-ը:
Շան տերը՝ Փերսի Ուանգալ Օրտիսը, պատմել է, որ մյուս հինգ ձագերը ծնվել են առանց որևէ շեղումների:
Տղամարդը մտադիր է անասնաբույժի մոտ տանել ձագին՝ նրան խնամելու և կերակրելու մասին ցուցումներ ստանալու համար:
Համացանցի օգտատերերը տարբեր կերպ են արձագանքել այս փաստին. ոմանք գեղեցիկ են անվանել նրան, իսկ մյուսներն ափսոսանք են հայտնել, որ կենդանին, ամենայն հավանականությամբ, երկար չի ապրի:
Շան ձագի մուտացիան կոչվում է պոլիցեֆալիա, որը հանդիպում է սողունների, կաթնասունների ու երբեմն նաև մարդկանց մոտ: Այս մուտացիայի հետևանքով սաղմերը մինչև վերջ չեն բաժանվում, և պտղի մոտ ձևավորվում է երկու գլխուղեղ ու միասնական շնչառական ու մարսողական համակարգ, ինչպես նաև մի իրան:
Սովորաբար այս մուտացիան կրողները մահանում են ծնվելուց հետո, սակայն լինում են նաև բացառություններ: