19/09/2018 14:39
Ռուսաստանի հարավում ավելի քան 3.500 զինծառայող տագնապով բերվել է մարտական պատրաստության
Ռուսաստանի հարավային ռազմական շրջանի 49-րդ բանակի ավելի քան 3.500 զինծառայող և 600 միավոր տեխնիկա ուսումնական տագնապի շրջանակում բերվել է մարտական պատրաստության: Այդ մասին հայտնել է ռազմական շրջանի մամուլի ծառայության ղեկավար Վադիմ Աստաֆևը:
Ստուգումը, որին մասնակցում են Ստավրոպոլում և Կարաչաևո-Չերկեսիայում տեղակայված միավորումները և զորամասերը, հայտարարվել է Հարավային շրջանի զորքերի հրամանատար Ալեքսանդր Դվորնիկովի հրամանով:
«Մարտական պատրաստվածության ստուգումների միջոցառումների շրջանակում միավորումների և զորամասերի հրամանատարությունները պետք է կատարեն շարժական դաշտային կառավարման կետերից զորքերի կառավարման կազմակերպման խնդիրներ», - ասել է նա: