19/09/2018 10:45
ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստով ԱԺ-ում տեղի կունենա առաջին նիստը
Ազգային ժողովում այսօր տեղի կունենա ՀՀ ԱԺ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի եւ հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի առնչությամբ երկրում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը քննության առարկա դարձնելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի անդրանիկ նիստը:
ԱԺ-ից հայտնում են, որ նիստը տեղի կունենա ժամը 12։00-ին։