19/09/2018 12:05
Տեղադրվել են Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների վերջնական ցուցակները
ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքով սահմանված կարգով և ժամկետում ՀՀ ոստիկանության պաշտոնական՝ www.police.am կայքում ներբեռնելու հնարավորությամբ տեղադրվել են Երևանի ավագանու 2018 թվականի սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունների վերջնական ցուցակները։
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ նախնական ցուցակների հրապարակման օրվա դրությամբ՝ 03.09.2018թ.-ին ընտրողների թիվը եղել է 850.124։
Վերջնական ցուցակները հրապարակման դրությամբ ընտրողների թիվ 848.343 է։