20/09/2018 14:47
Danske Bank-ին սպասվում է 630 մլն դոլարի տուգանք
Դանիայի կառավարությունից հայտարարել են, որ երկրի խոշորագույն բանկին՝ Danske Bank –ին, հնարավոր է 630 մլն դոլարի տուգանք ներկայացվի: Danske Bank-ը կարող է տուգանվել, եթե ապացուցվի, որ 2007-2015 թվականներին ֆինանսական հաստատությունը զբաղվել է փողերի լվացման գործընթացով: Ինչպես հայտնում է Bloomberg-ն՝ այս մասին հայտարարել է Դանիայի էկոնոմիկայի նախարար Ռասմուս Յարլովը: