20/09/2018 15:02
Volkswagen-ը կարող է հեռանալ Իրանից
Ամերիկյան վարչակազմը Volkswagen ավտոմոբիլային կոնցեռնին համոզել է դադարեցնել գրեթե ամբողջ գործունեությունն Իրանում, հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով Գերմանիայում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Գրենելին:
Ըստ նրա՝ համաձայնությունը ձեռք է բերվել մի քանի շաբաթ տևած բանակցություններից հետո:
«Volkswagen-ից մեզ հայտնել են, որ կպաշտպանեն Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները: Մենք բավարարված ենք այդ որոշմամբ», - ասել է Գրենելը:
Նա հավելել է, որ Volkswagen-ն առաջվա պես կկարողանա հումանիտար նկատառումներով Իրանում զբաղվել որոշ գործունեությամբ: