20/09/2018 21:00
Թրամփը երկարաձգել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո սահմանված պատժամիջոցները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարաձգել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո սահմանված պատժամիջոցները:
ԱՄՆ նախագահի՝ Կոնգրեսի երկու պալատի ղեկավարներին հղած նամակում նշվում է, որ նախկինի պես պահպանվում է «ԱՄՆ ազգային անվտանգությանը, արտաքին քաղաքականությանն ու տնտեսությանը սպառնացող արտակարգ վտանգը»:
«Այդ իսկ պատճառով որոշում եմ կայացրել, որ անհրաժեշտ է մեկ տարով երկարաձգել արտակարգ դրությունը, որը սահմանվել է այն անձանց դեմ, որոնք աջակցում են ահաբեկչությանը, սպառնում են կամ ահաբեկչական գործողություններ են իրականացնում», - ասվում է Սպիտակ տան մամլո հաղորդագրության մեջ:
2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններն ամենալայնամասշտաբն էին ԱՄՆ պատմության մեջ. ահաբեկիչները մի քանի ուղևորատար ինքնաթիռ էին գրավել և ուղարկել Նյու Յորքի զույգ երկնաքերերի և Պենտագոնի շենքի ուղղությամբ:
Ահաբեկչությունների հետևանքով ավելի քան 3000 մարդ է մահացել: