20/09/2018 19:40
Լը Պենին հոգեբուժական փորձաքննություն են նշանակել
Ֆրանսիայի «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը հոգեբուժական փորձաքննություն է անցել: Քաղաքական գործիչն այս մասին հայտնել է Twitter-ի իր էջում, փոխանցում է Gazeta.ru-ն:
Նշվում է, որ դատարանը նման որոշում է ընդունել՝ կապված նրա էջում «Իսլամական պետության» (Ռուսաստանում, և մի շարք այլ երկրներում արգելված) մահապատժի լուսանկարների տեղադրման մասին գործի հետ: Լը Պենի հրապարակման մեջ դատարանը տեսել է «բռնության, պոռնոգրաֆիական կամ պատիվն արատավորող բնույթի հաղորդագրության տարածում», որն, այդ թվում, հասանելի է նաեւ անչափահասներին:
Twitter-ի հաղորդագրություններում ԻՊ սարսափների դատապարտման համար դատարանն ինձ նշանակում է հոգեբուժական փորձաքննություն: Նրանք որքա՞ն հեռուն կգնան», - գրել է Լը Պենը:
Նա գրառմանը կցել է տարակուսած սմայլիկներ:
Je croyais avoir eu droit à tout : eh bien non ! Pour avoir dénoncé les horreurs de #Daech par tweets, la « justice » me soumet à une expertise psychiatrique ! Jusqu’où vont-ils aller ?!