20/09/2018 15:22
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հորդորել է երիտասարդությանը՝ հարգել ծնողներին
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հորդորել է երիտասարդ կաթոլիկներին՝ հարգել ծնողներին՝ իրենց և ուրիշների: Քահանայապետը գլխավորել է Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում ավանդական ընդհանուր ունկնդրությունը, հայտնել է պապի մամուլի ծառայությունը:
Ֆրանցիսկոսը հերթական քարոզը նվիրել է աստվածաշնչյան չորրորդ՝ «Հարգիր հորդ ու մորդ» պատվիրանին:
Նա, մասնավորապես, հորդորել է «չվատաբանել» այն մարդկանց, որոնք կյանք են պարգևել:
«Եթե դու հեռացել ես քո ծնողներից, ջանքեր գործադրիր և վերադարձիր նրանց մոտ. հիշիր, որ նրանք քեզ կյանք են պարգևել», -հայտարարել է Հռոմի քահանայապետը:
Նա հիշեցրել է վիրավորանքներ հասցնելու և զազրախոսելու գոյություն ունեցող սովորության մասին:
«Խնդրում եմ՝ երբեք մի վիրավորեք ձեր և ուրիշների ծնողներին… Այսօրվանից ձեզ համար այդպիսի ներքին որոշում ընդունեք»: «Ծնողներին մեծարելը նշանակում է ընդունել նրանց կարևորությունը և կապը այնպիսի զգացմունքների հետ, ինչպիսիք են՝ սերը, նվիրվածությունը և հոգատարությունը», - ասել է Ֆրանցիսկը: