20/09/2018 10:52
Պոմպեոն Չինաստանն ավելի մեծ սպառնալիք է համարում ԱՄՆ-ի համար, քան՝ Ռուսաստանը
Չինաստանը ժամանակի ընթացքում ավելի վտանգավոր կդառնա ԱՄՆ-ի ազգային անվտանգության համար, քան՝ այսօր Ռուսաստանը: Այդ մասին հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն:
Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում նա նշել Է, որ ԱՄՆ-ը «պետք է զսպի ու հակահարված տա» Ռուսաստանին, որը «ագրեսիվ է պահում իրեն, միջամտում է մեր ընտրություններին»:
«Իսկ եթե դիտարկենք երկարաժամկետ հեռանկարը, ապա ամերիկյան կենսակերպին, ԱՄՆ-ի տնտեսական աճին ավելի լուրջ վտանգ է ներկայացնում Չինաստանը», - ասել է Պոմպեոն: