20/09/2018 18:52
Ֆիլիպիններում առնվազն 15 մարդ է մահացել սողանքի հետևանքով
Առնվազն 15 մարդ է մահացել, ևս 50 հոգի անհայտ կորած է համարվում հինգշաբթի առավոտյան Ֆիլիպինների Սեբու նահանգի Նագա քաղաքում տեղի ունեցած սողանքի հետևանքով, հայտնել է «Սինհուա» գործակալությունը հղում անելով տեղի իշխանություններին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ սողանքի հետևանքով փլատակների տակ է մնացել 25-ից մինչև 35 տուն: Իշխանությունները մտահոգված են, որ այնտեղ կարող են լինել տասնյակ մարդիկ: Սողանքի պատճառ են դարձել հորդառատ անձրեւները:
Նշվում Է, որ մինչ այժմ հաջողվել է փրկել ու փլատակներից դուրս բերել ութ մարդու: Սողանքի կապակցությամբ տարհանված են տեղի հազարից ավելի բնակիչներ:Ս
եպտեմբերի 19-ին տեղեկացվել էր, որ Ֆիլիպիններում «Մանգհուտ» թայֆունի պատճառով մահացածների թիվը հասել է 81-ի, ևս մոտ 70 բնակիչների ճակատագիրն անհայտ է մնում: