20/09/2018 15:14
Վարչապետն առաջարկում է շահումով խաղերի գովազդի հեռարձակումն իրականացնել 24:00-ից հետո
Հավանություն է տրվել «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության առաջարկություններին:
Օրենքների փոփոխությունների նախագծերով առաջարկվում է սահմանափակել համապատասխան գործունեությամբ զբաղվող ընկերությունների կողմից առաջարկվող ծառայությունների գովազդը, հասարակության խոցելի խմբերին զերծ պահելու դրանց ազդեցությունից։
Կառավարությունը, կիսելով ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի հեղինակի մտահոգությունը և կարևորելով առաջարկվող հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունը` ներկայացրել է մի շարք առաջարկություններ: Յուրաքանչյուր հեռուստածրագրով կամ յուրաքանչյուր ռադիոծրագրով հեռարձակվող յուրաքանչյուր վիճակախաղի կազմակերպչի գովազդը` այդ թվում նաև որպես հովանավորիների հիշատակումը, թույլատրվում է ցուցադրել ժամը 22:00-ից մինչև 06:00-ն ընկած ժամանակահատվածում:
Այդ ժամանակահատվածում գովազդի ընդհանուր տևողությունը, այդ թվում՝ գովազդային հաղորդումները և գովազդային տեղեկատվությունները նրանց մասին, չի կարող գերազանցել 4 րոպեն, իսկ մեկ ժամվա ընթացքում կարող է հեռարձակվել 3 անգամից ոչ ավելի և ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել 90 վայրկյանը:
Վարչապետի կարծիքով՝ այս սահմանափակումները պետք է ավելի խստացնել, որպեսզի խնդիրն իսկապես լուծվի:
Վարչապետն առաջարկել է, որ 22.00-ն դարձնել 24.00: