21/09/2018 18:25
Բաղրամյան 26-ի դռները բացվեցին քաղաքացիների առջև (Տեսանյութ)
Այսօր Անկախության 27 ամյակի կապակցությամբ վարչապետի նստավայրում կազմակերպված տոնական միջոցառման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Բաղրամյան 26 հասցեում նախկին նախագահական նստավայրի դարպասները բացվելու են և տարածքը դառնալու է զբոսավայր ՀՀ քաղաքացիների համար։
«Հայաստանի քաղաքացիները այսուհետև ազատ կարող են մուտք գործել վարչապետի, հետագայում՝ նախագահի նստավայրի տարածք և այն օգտագործել որպես զբոսավայր, ժամանացի տարածք։ Մենք հույս ունենք, որ այս դռները այլևս երբեք չեն փակվի՝ խորհրդանշելով, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը այլևս անշրջելիորեն պատկանում է ժողովրդին, ՀՀ քաղաքացիներին», - հայտարարեց Փաշինյանը։
Նրա խոսքից հետո դարպասները բացվեցին, և այնտեղ խմբված քաղաքացիները ներս մտան, մոտեցան Փաշինյանին ու սկսեցին լուսանկարվել, ողջագուրվել նրա հետ։
Նշենք, որ տոնական միջոցառմանը մասնակցում են Հայաստանի և Արցախի նախագահները, ՀՀ ԱԺ նախագահը և այլ պաշտոնատար անձինք։