«Իմ քայլ»-ը դաշինքի նախընտրական ծրագիրը գեղեցիկ նախադասությունների շարադրանք է, ոչ ավելին. Տնտեսագետ

21/09/2018 17:16

«Իմ քայլ»-ը դաշինքի նախընտրական ծրագիրը գեղեցիկ նախադասությունների շարադրանք է, ոչ ավելին. Տնտեսագետ


Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավն այսօր ավարտվում: Ըստ սոցիոլոգիական հարցումների, առաջիկա ընտրություններում առաջատարը «Իմ քայլ»-ը դաշինքն է, որի քաղաքապետի թեկնածուն դերասան Հայկ Մարությանն է:

Դաշինքի նախընտրական ծրագրի շուրջ Aysor.am-ը զրույցել է տնտեսագետ Արեգ Սարգսյանի հետ:

- Դուք, հավանաբար, մասնագիտական ուսումնասիրության եք ենթարկել «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրն, ի՞նչ կարծիքի ծրագրի մասին:

- Անշուշտ ուսումնասիրել եմ ավագանու ընտրություններին մասնակցող բոլոր դաշինքների նախընտրական ծրագրերը: Ինչ վերաբերում է «Իմ քայլը» դաշինքի ծրագրին, ապա այն իր ոճով շատ նման էր Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագիրն: Իրենից ներկայացնում է առանց որոշակի չափելիության փաստաթուղթ, որում տեղ գտած ձևակերպումները չեն անցնում բարի ցանկությունների շեմը, բացատրեմ՝ ինչու: Հրաշալի գաղափարներ են ներկայացված՝ մետրոպոլիտենի նոր կայարան կառուցելուց, տրանսպորտային համակարգի արդիականացումից, մինչև աղբահանության խնդրի, սակայն որևէ տեղ նշված չէ, թե ի՞նչ միջոցներով ու  ֆինանսական ի՞նչ աղբյուրների ներգրավմամբ են այդ ծրագրերն իրականացվելու: Ես՝ որպես քաղաքացի, ուրախ եմ իրենց բարի ցանկությունների համար, սակայն որպես տնտեսագետ՝ ինձ համար այդ ծրագիրը գեղեցիկ նախադասությունների շարադրանք է, ոչ ավելին:

- Այսինքն անհավանակա՞ն եք համարում մայրաքաղաքի բյուջեով ծրագրում ներկայացրած կետերի իրագործումը:

- Ինձ համար անհասկանալի են՝ ինչ միջոցներով են այդ ծրագրերն իրականություն դառնալու: Դրանք տեսականորեն հավանական են, բայց անհասկանալի է՝ որտեղից  և ինչպես են այդքան միջոցներ ներգրավելու: Տեսեք,  մետրոյի նոր կայարանի կառուցման 1 կիլոմետրը մոտավորապես 58-ից 77 միլիարդ ՀՀ դրամ կարժենա, իսկ 1 ամբողջական կայարանը՝ միջինում 120 միլիարդ ՀՀ դրամ՝ մոտավորապես 40 միլիարդ ՀՀ դրամով ավելի շատ գումար, քան Երևան քաղաքի 2018 թվականի ողջ բյուջեն է (շուրջ 80 միլիարդ դրամ է այս տարվա բյուջեն)։ Միայն այս խոստումը ենթադրում է, որ քաղաքապետ ընտրվելու դեպքում Հայկ Մարությանը պետք է կրկնապատիկից էլ ավելի մեծ բյուջե ապահովի՝ եկամուտների գծով, որպեսզի կարողանա կատարել իր 50 խոստումներից 1-ը։ Եթե ենթադրենք, որ խոսքը Աջափնյակ համայնքի երկու կիսակառույց կայարանների մասին է, ապա դրանցից յուրաքանչյուրի կառուցման համար անհրաժեշտ կլինի միջինում 57 միլիարդ ՀՀ դրամ՝ ներկայիս բյուջեի մոտավորապես 70%-ի չափով, որը կրկին մտահոգվելու տեղիք է տալիս, քանի որ ֆինանսական աղբյուրների մասին այդպես էլ ոչինչ չի խոսվում։

Եթե չմոռանանք նաև, որ Երևանի զարգացման ռազմավարական ծրագրում իրականում պետք է ներառվի նախկինում նախագծված 47 կմ ճանապարհով 36 կայարաններից այդպես էլ չկառուցված 34․9 կմ ճանապարհով 26 կայարանների շահագործումը, երկարաժամկետում անհրաժեշտ կլինի Երևանի ներկայիս բյուջեն մեծացնել նվազագույնը 28 անգամ, որի ռեալիզացման վերաբերյալ գնահատականները թողնում եմ ձեզ:

- Բայց ծրագրում մի շարք այլ, արտաքուստ ոչ այդքան ծախսատար կետեր էլ կան, օրինակ՝ տրանսպորտի խնդրի լուծումը:
 
- Ինչ վերաբերում է հասարակական տրանսպորտի համակարգում բարեփոխումների վերաբերյալ խոստումներին, ապա այս դեպքում գործ ունենք մի ծրագրի հետ, որն ամբողջությամբ կրկնում է նախկին քաղաքապետի և իր թիմի ծրագիրը։ Դեռևս չկան հստակեցված ֆինանսական տվյալներ այն մասին, թե որքան կարժենան բարեփոխումները, սակայն դժվար չէ կռահել, որ այդ թիվը ևս Երևանի բյուջեի համար որպես ծախս պակաս չի լինելու մի քանի տասնյակ միլիարդ ՀՀ դրամից։

Մեկ այլ ուշագրավ հանգամանք ևս․ նախատեսվող ծրագրով տրանսպորտային միջոցների թիվը 2039-ից դառնալու է 939, այսինքն՝ 1100-ով պակաս, որը երևանցի գործազուրկների թիվը կավելացնի ևս 1100-ով։ Սակայն, չգիտես ինչու, ծրագրում այդպես էլ տեղ չի գտել և ոչ մի հրապարակային ելույթում չի խոսվում 1100 երևանցու՝ գործազրկությունը կանխելու մասին որևէ քայլից։  Մենք դեռ խոսում ենք 50 կետերից 2-ի մասին, բայց արդեն իսկ ֆինանսական տեսանկյունից, մեղմ ասած, խիստ կասկածելի է, թե ինչ միջոցների ներդրմամբ է պատրաստվում Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը իրականացնել իր խոստումները։

Խոսում են նաև վերելակների խնդրի մասին:  Երևանում առկա 4400 վերելակներից 4200-ը գտնվում են վթարային վիճակում և պետք է անհապաղ կա՛մ փոխվեն, կա՛մ վերանորոգվեն: Եթե հաշվի առնենք, որ դրանց վերանորոգումը և այն տեսքի ստացումը, որը մատնանշում է քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուն, շատ ավելի թանկ կարժենա, քան դրանց փոխարինումը, ստացվում է, որ քաղաքապետարանի բյուջեն ծախսերի մասով ավելանում է ևս մոտավորապես 126 միլիարդ ՀՀ դրամով (այսինքն՝ ներկայիս ողջ բյուջեն գումարած ևս մոտավորապես 46 միլիարդ ՀՀ դրամ): Իրատեսակա՞ն է հնչեցնել նման խոստում այն դեպքում, երբ կրկին անհայտ են մնում ֆինանսական աղբյուրները:

Չեմ ուզում կետ առ կետ անդրադառնալ բոլոր խոստումներին: Նշվածներն էլ բավական են հասկանալու համար, որ առանց չափելիության, նման ձևակերպումներով ու բարի ցանկություններով գրված ծրագիրը ոչ թե Երևանի զարգացման ծրագիր է ու տեսլական, այլ պարզապես քաղաքացիներին տրվող խոստումների շարք՝ առանց հստակության ու ժամկետների: Միայն այս 3 կետերն իրականացնելու համար ՔՊ-ական թեկնածուից պահանջվելու է ներկայիս բյուջեն առնվազն քառապատկել՝ այն հասցնելով 320 միլիարդ ՀՀ դրամի, կամ, որ նույնն է՝ ՀՀ պետական բյուջեից պաշտպանության ոլորտին տրամադրվող ողջ գումարին ավելացրած ևս 70 միլիարդ ՀՀ դրամ: Կրկնում եմ՝ ես հարցերը դիտարկում եմ զուտ մասնագիտական տեսանկյունից, իսկ որոշողն, իհարկե, Երևանի բնակիչներն են:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 20:40 Ավստրիայում Էլվիս Փրեսլիի Cadillac-ը չի գնահատվել բարձր (Տեսանյութ) Այսօր, 20:29 Ընտանիքը 14 տարի անց պարզել է, որ իրենց հարազատին այլ վայրում են հուղարկավորել Այսօր, 20:20 Սլովակիայի վարչապետի ավտոմեքենան եղջերուի է բախվել Այսօր, 20:20 Բրիտանացի գիտնականներն աշխարհի հնագույն չվնասված նավն են հայտնաբերել Սև ծովում Այսօր, 20:09 Իկարդի. Ցավում եմ, որ Մեսսին չի մասնակցելու խաղին. միշտ հաճելի է հանդիպել մեծագույն ֆուտբոլիստների հետ Այսօր, 20:08 Սաուդյան Արաբիայում հայտարարել են Հաշուքջիի մահվան պատճառով «ճգնաժամային շրջանի» մասին Այսօր, 20:00 ԱՄՆ-ում առաջին կիբերգործողությունն է անցկացվում ընտրությունների վրա Ռուսաստանի ազդեցության դեմ Այսօր, 19:53 Թրամփը խոստացել է 10 տոկոսով նվազեցնել հարկերը միջին դասի համար Այսօր, 19:44 Մոսկվայում կոնսուլտացիաներ կանցկացվեն ՌԴ-ի և Թուրքիայի միջև այցագրային ռեժիմի դյուրացման շուրջ Այսօր, 19:36 Բակո Սահակյանն այցելել է արցախա-ադրբեջանական սահմանագծի հարավարևելյան հատված Այսօր, 19:27 Թուրքիայում կրկին ձերբակալել են Ադրբեջանի գլխավոր օրենքով գողին Այսօր, 19:19 Շինանյութի խանութ-սրահից գողացել են ալմաստե սկավառակներ (Տեսանյութ) Այսօր, 19:07 Քաղաքապետ Հայկ Մարությանը ներկայացրել է Էրեբունի և Կենտրոն վարչական շրջանների նոր ղեկավարներին Այսօր, 18:59 Վիետնամի խորհրդարանը կառավարող Կոմկուսի գլխավոր քարտուղարին ընտրեց երկրի նոր նախագահ Այսօր, 18:51 Գեղարքունիքում գերեզմանատանը ծագած վիճաբանության ժամանակ տղամարդ է դանակահարվել Այսօր, 18:42 Նախագահը չի ստորագրի ԱԺ աղմկահարույց օրենքը. կդիմի ՍԴ դրա սահմանադրականությունը որոշելու համար Այսօր, 18:35 Լոռու մարզի դատախազը մարզի ուսումնական հաստատություններում արձանագրված կոռուպցիոն չարաշահումների հարցով դիմել է մարզպետին Այսօր, 18:29 Հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող Այսօր, 18:22 Աջ ղեկով մեքենաների վարորդների իրավունքերի հարցով Արման Թաթոյանը հեռախոսազրույց է ունեցել վրացի գործընկերոջ հետ Այսօր, 18:11 Եթե դերասանը մտահոգված է թատրոնի ճակատագրով, ոչ թե՝ միայն սեփական հավակնություններով, ընդհանուր լեզու կգտնենք. Ռուսական թատրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավար Այսօր, 18:00 Վարչապետի պաշտոնում առաջադրվել է միայն Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը Այսօր, 17:51 «Կորցրած երազանք». Ապրիլյան պատերազմի հերոսներին նվիրված Վաչե Գաբրիելյանի տեսահոլովակն արդեն համացանցում է Այսօր, 17:43 Բացվել է «Կոնվերս Բանկ»-ի «Մալաթիա» մասնաճյուղը Այսօր, 17:35 Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահի հետ Այսօր, 17:22 Ոչ ես, ոչ իմ հարազատներից որևէ մեկը չի պատրաստվում լքել Հայաստանը. Արմեն Գևորգյան Այսօր, 17:15 Գլազևը Հայաստանը չի ներկայացնում, իսկ իր երկրի անունից ինչ ուզում է, թող ասի. Թևան Պողոսյան Այսօր, 17:09 ԿՀՎ տնօրենը Հաշուքջիի սպանության հետաքննության նպատակով կմեկնի Թուրքիա Այսօր, 17:00 Հայաստանը պետք է ռուսական գազի դիմաց վճարի ռուբլով, այլ ոչ թե՝ դոլարով. ՌԴ նախագահի խորհրդական (Տեսանյութ) Այսօր, 16:55 Իրանի նավթի նախարար. ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցները անկայուն կպահեն նավթաշուկան Այսօր, 16:49 Հայաստանը շատ կարևոր է կամուրջ է ԵԱՏՄ-Իրան հարաբերություններում. Վերոնիկա Նիկիշինա Այսօր, 16:42 Ադրբեջանի անդամակցության հարցը ԵԱՏՄ-ին օրակարգում չէ. Վերոնիկա Նիկիշինա (Տեսանյութ) Այսօր, 16:37 Մեզ հետ ուլտիմատումներով պետք չի խոսել, սա է Դաշնակցության տեսակը. Արմեն Ռուստամյան (Տեսանյութ) Այսօր, 16:28 ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագիրը կարող է ամբողջությամբ ուժի մեջ մտնել 2019-ի սկզբին Այսօր, 16:25 Ռոբերտ Քոչարյանի որդու հայցն ընդդեմ Արթուր Վանեցյանի վարույթ է ընդունվել Այսօր, 16:20 Դավիթ Տոնոյանի հրամանով ԶՈՒ մի խումբ պաշտոնյաներ ենթարկվել են կարգապահական տույժի Այսօր, 16:15 Գոնե մեկ ուրիշին առաջադրեին, որ դեմ քվեարկելը հեշտ լիներ. Արմեն Ռուստամյանը՝ վարչապետի քվեարկության մասին (Տեսանյութ) Այսօր, 16:10 Էներգահամակարգում խնայված ֆինանսական միջոցները կուղղվեն համակարգի խնդիրների լուծմանը. Գարեգին Բաղրամյան Այսօր, 16:03 ՌԴ նախագահի խորհրդականը՝ ԵԱՏՄ կազմում Ադրբեջանի հայտնվելու և ԼՂ հակամարտության կարգավորման կապի մասին (Տեսանյութ) Այսօր, 15:59 Հայաստանի հետ համագործակցության ներուժն անսահման է. ՌԴ նախագահի խորհրդական (Տեսանյութ) Այսօր, 15:55 Հունաստանի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ Այսօր, 15:47 Ալեքսանդր Սարգսյանի որդին իրեն առաջադրված մեղադրանքն անհիմն է համարում. 168.am Այսօր, 15:42 ՊԵԿ-ը պատրաստ է երկխոսության փաստաբանների հետ՝ հարկային վարչարարությանը վերաբերող ցանկացած հարցով Այսօր, 15:36 ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևի մամուլի ասուլիսը Այսօր, 15:29 Հայաստանը կարող է շատ կարևոր հանգույց հանդիսանալ ԵՄ-ԵԱՏՄ անդամ երկրների միջև. Արմեն Սարգսյան Այսօր, 15:22 Ջոն Բոլթոնը Հայաստան կայցելի հոկտեմբերի 25-ին Այսօր, 15:19 ՏՏ ոլորտը պետք է ունենա զարգացման առաջանցիկ տեմպեր և դառնա տնտեսության կարևոր հենասյուներից մեկը. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 15:13 Չկա դահլիճում այնպիսի ուժ, որ պահանջվող ձայներով կարող է վաղը կողմ քվեարկություն կազմակերպել. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 15:09 ԱԻՊԾ տնօրենն ընդունել է Արցախում ԿԽՄԿ առաքելության նոր ղեկավարին Այսօր, 15:03 Վահե Գրիգորյանը վերահաստատեց՝ Արմեն Սարգսյանը ոչ լեգիտիմ նախագահ է Այսօր, 15:00 Պուտինը և Էրդողանն առանձին հանդիպում կանցկացնեն Սիրիայի շուրջ քառակողմ գագաթնաժողովի շրջանակում Այսօր, 14:57 Կոչ ենք անում վարչապետի պաշտոնում չընտրել Նիկոլ Փաշինյանին. Լենա Նազարյան Այսօր, 14:54 Մենք չենք քվեարկի. Նաիրա Զոհրաբյանը՝ Փաշինյանի թեկնածությանը կողմ քվեարկելու մասին Այսօր, 14:50 ԱՄՆ-ում աշակերտը դանակով վնասել է ուսուցչին Այսօր, 14:43 ԱԺ-ն երկուշաբթի արտահերթ նիստ կգումարի՝ քննարկելու Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցը Այսօր, 14:37 Ucom-ը գործարկեց ավտոպարկի կառավարման uFleet նորարարական լուծումը Այսօր, 14:31 Վահե Գրիգորյանի օգտին քվեարկել է ընդամենը 30 պատգամավոր. նա չընտրվեց ՍԴ դատավորի պաշտոնում Այսօր, 14:30 ԵՄ-ն պատրաստ է Brexit-ի վերաբերյալ համաձայնագրի նախագծից հանել ամենավիճելի ձևակերպումը Այսօր, 14:16 Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը պաշտոնապես առաջադրվել է վարչապետի պաշտոնում Այսօր, 14:13 Դպրոցի տնօրեն դառնալու համար պետք է ավելի լուրջ նախապատրաստվել. Արայիկ Հարությունյան Այսօր, 14:09 «Ելք»-ը վարչապետի պաշտոնում առաջադրում է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը Այսօր, 14:03 Երկկենցաղ օդանավ՝ Չինաստանի կողմից Այսօր, 13:58 Թրամփն ասել է, թե ինչու իրեն «չեն սիրում» Այսօր, 13:43 Վահե Գրիգորյանը չի ընտրվել ՍԴ դատավորի պաշտոնում Այսօր, 13:36 Հայաստանի և ԵԱՏՄ միջև որևէ խնդիր չկա. Վալովայա (Տեսանյութ) Այսօր, 13:28 Մեքսիկայում 2 կին մահացել՝ ինքնաթիռի ֆոնին սելֆի անելու փորձի ժամանակ Այսօր, 13:22 Զենքի վաճառքն Ադրբեջանին նպաստում է այդ երկրի ապակառուցողական քայլերին. Շարմազանովը՝ Սանկտ Պետերբուրգում Այսօր, 13:17 Ռուսաստանի աջակցությամբ Հայաստանը կվերականգնի հաշվողական տեխնիկայի ու սարքաշինության ոլորտում լիդերի ֆունկցիան. ՌԴ նախագահի խորհրդական (Տեսանյութ) Այսօր, 13:14 Համաձայն եմ, որ հավաքեն ստորագրություն ու նորից նիստ հրավիրեն. Արա Բաբլոյան Այսօր, 13:01 Չինաստանում բացվել է աշխարհի ամենաերկար ծովային կամուրջը Այսօր, 12:54 Live. Խորհրդարանում ՍԴ դատավոր են ընտրում Այսօր, 12:48 «Արսենալն» ԱՊԼ-ում 10-ը հանդիպում անընդմեջ հաղթում է Այսօր, 12:28 Խորհրդարանում ՍԴ դատավոր են ընտրում Այսօր, 12:27 Ֆինանսիստ Ջորջ Սորոսի տան մոտ պայթուցիկ սարք է հայտնաբերվել Այսօր, 12:24 256 քաղաքացի ստացել է անվճար երթևեկելու վկայական Այսօր, 12:20 Այսօրվա ընթացքում վարչապետ առաջադրելու մասին արդեն վերջնական որոշում կունենանք. Հայկ Կոնջորյան (Տեսանյութ) Այսօր, 12:15 Հայաստանում իշխանափոխությունը դանդաղեցրել է Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացը. Մամեդյարով Այսօր, 12:10 Մեխիկոյում ալկոհոլային խմիչքների գործարանում հզոր պայթյունի հետևանքով 2000 մարդ է տարհանվել Այսօր, 12:05 Ցմահականների հարազատները պետության ուշադրությունն են հրավիրում ցմահների խնդրի վրա (Տեսանյութ, լուսանկարներ) Այսօր, 11:57 Արթուր Մեսչյանը պաշտոնապես նշանակվել է Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Այսօր, 11:50 Թելման Թադևոսյանը նշանակվել է Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Այսօր, 11:46 Ավելի քան 7 հազար մարդ «միգրանտների քարավանի» կազմում շարժվում է դեպի ԱՄՆ Այսօր, 11:43 Վիկտոր Մնացականյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Այսօր, 11:40 Հիմա տեսնում եմ, որ իրական հնարավորություն կա երկրում իրավիճակ փոխելու. Վահե Գրիգորյանը բացատրել է՝ ինչու էր արտագաղթել Հայաստանից Այսօր, 11:37 «Դաշնակցությունը» հրաժարվել է ստորագրել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը, սակայն կողմ է քվեարկելու Այսօր, 11:36 Նավթի համաշխարհային գներն աճում են Այսօր, 11:20 Վահե Գրիգորյանը չի հավատում, որ Սահմանադրական դատարանն իր հին կազմով տրանսֆորմացիայի կենթարկվի Այսօր, 11:17 «Ծառուկյան» խմբակցության նախաձեռնած ստորագրահավաքին արդեն միացել է 20 պատգամավոր Այսօր, 11:12 Կիևի մետրոյում անհայտ նյութի պատճառով ուղևորներ են տուժել Այսօր, 11:10 Վարդան Սրմաքեշն ու որդիները պատրաստ են ընդլայնել իրենց մասնակցությունը Հայաստանի և Արցախի զարգացմանը Այսօր, 11:00 Քայլեր կձեռնարկվի «Լիդիան Արմենիա»-ի՝ աշխատանքից ազատվող աշխատակիցների վարկային պարտավորությունների կատարման ժամանակավոր կասեցման ուղղությամբ Այսօր, 10:59 «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները նախաձեռնել են ստորագրահավաք՝ Ընտրական օրենսգիրքը դարձյալ քննարկելու օրակարգով Այսօր, 10:57 Իրանի և ԵՄ-ի միջև առևտրի համար ստեղծվող մեխանիզմը կգործի նոյեմբերին Այսօր, 10:53 Թուրքիայի և Ադրբեջանի կողմից տրանսպորտային շրջափակումը տնտեսական զարգացման խոչընդոտ է. Արա Աբրահամյան Այսօր, 10:47 Ուրիխանյանը դժգոհեց և՛ ՀՀԿ-ից, և՛ ՔՊ-ից, և՛ վարչապետից, Բաբլոյանն էլ հիշեցրեց, թե որտեղ է ավանտյուրան (Տեսանյութ) Այսօր, 10:40 Շենգավիթ ԲԿ-ում նորածին է մահացել. քրգործ է հարուցվել Այսօր, 10:35 Ան-24-ը Խաբարովսկի երկրամասում կրակահերթի է ենթարկվել Այսօր, 10:32 Նախագահը Ժնևում մասնակցել է Համաշխարհային ներդրումային համաժողովի բացմանը Այսօր, 10:29 LIVE. «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՇԱԲԱԹԸ» ԵՐԵՎԱՆՈՒՄ Այսօր, 10:28 Ուկրաինան ԱՀԿ-ին բողոքել է Հայաստանից և Ղրղզստանից Այսօր, 10:26 Թող թեկնածու բերեն, քվեարկենք. Վահրամ Բաղդասարյանը՝ վարչապետի ընտրության մասին

Տվյալ բաժնի վերջին նյութերը