21/09/2018 19:23
Վենեսուելայում գները բարձրացնելու մեղադրանքով կալանավորվել է սուպերմարկետի ավելի քան 30 մենեջեր
Վենեսուելայում պարենամթերքի գները բարձրացնելու մեղադրանքով կալանավորվել են սուպերմարկետների 34 մենեջերներ: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն, փոխանցում է Reuters-ը:
«Մենք սուպերմարկտենրի խումբ ունեինք, որոնք մարդկանցից թաքցնում էին մթերքները եւ փող շորթում: Խոշոր սուպերմարկետների 34 մենեջեր օրենքի խախտման համար հայտնվել է ճաղերի հետևում», - ասել է Մադուրոն:
Տեղական լրատվամիջոցները հաղորդել են, որ կալանավորված մենեջերներից շատերը աշխատել են Central Madeirense-ում՝ ցանցում, որը 70 տարի առաջ հիմնադրվել է պորտուգալացի ներգաղթյլաների կողմից: