21/09/2018 17:42
Պերուում Լենինը ցանկացել է խանգարել Հիտլերին քաղաքապետ դառնալ
Պերուի Յունգար քաղաքի քաղաքապետի պաշտոնին հավակնում է Հիտլեր Ալբա Սանչես անունով քաղաքական գործիչը: Դա առաջացրել է իր հայրենակից Լենին Վլադիմիր Ռոդրիգես Վալվերդեի վրդովմունքը, հայտնում է պերուական RPP ռադիոն, փոխանցում է РИА Новости-ն:
Ռոդրիգես Վալվերդեն դիմել է ընտրական մարմիններին՝ պահանջելով չգրանցել Հիտլերի թեկնածությունը:
Քաղաքական գործիչը հայտնել է, որ չգիտի Լենին անունով այդ մարդու գոյության մասին, և կարծում է, որ նրան օգտագործում են իր հակառակորդները, որոնք պաշտպանում են այլ թեկնածուի շահերը:
Հիտլեր Ալբա Սանչեսը ներկայացնում է աջակողմյան «Մենք ենք Պերուն» կուսակցությունը: 2011-2014 թվականներին նա արդեն զբաղեցրել է Յունգարի քաղաքապետի պաշտոնը կենտրոնամետ «Պերուի հնարավորությունները» կուսակցությունից:
«Ես լավ Հիտլեր եմ», - ասել է նա:
Թեկնածուն խոստովանել է, որ իր անվան պատճառով բազմիցս խտրական վերաբերմունքի է բախվել և որոշել է անգամ փոխել իր անունը, սակայն հետո հետ է կանգնել նման որոշումից՝ հորը չնեղացնելու համար:
«Իհարկե, հայրս չի իմացել Հիտլերի պատմության մասին, այդպես է անվանակոչել, քանի որ անունս էկզոտիկ հնչեղություն ունի», - ասել է քաղաքական գործիչը: