21/09/2018 16:21
Պորոշենկոն դատի է տվել BBC-ին իր մասին հերյուրանքի հրապարակման համար
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն դատի է տվել բրիտանական BBC հեռուստառադիոընկերությանը՝ ավելի վաղ հրապարակված աղմկահարույց նյութի առնչությամբ, ըստ որի Պորոշենկոն 400 հազար դոլար է վճարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու համար, հայտնում է газета Daily Telegraph-ը, փոխանցում է РИА Новости-ն
Այս տարվա մայիսին BBC-ն, հղում անելով գործարքին ծանոթ որոշ աղբյուրների, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահի փաստաբաններից Մայքլ Քոենը Պորոշենկոյի անունից գործող մարդկանցից նվազագույնը 400 հազար դոլար է ստացել՝ երկու նախագահների հանդիպումը Պորոշենկոյի ԱՄՆ այցի ժամանակ կազմակերպելու համար։ Նշվում է, որ Պորոշենկոն ցանկանում էր տեղեկատվական ոչ պաշտոնական կապ ստեղծել Թրամփի հետ, և նրան անհրաժեշտ էր «բանակցությունների պես մի բան» կազմակերպել։ Այդ մասին հեռուստառեպորտաժը հեռարձակվել էր BBC One հեռուստաալիքով, իսկ նյութի տպագիր տարբերակը մինչ օրս հասանելի է BBC-ի կայքում։
Ուկրաինայի նախագահի փաստաբանները պնդել են, որ նման նյութը լրջորեն ազդել է Պորոշենկոյի վարկանիշի վրա, բացի այդ՝ բրիտանական լրատվամիջոցը չունի իրեղեն ապացույցներ ներկայացված տեղեկությունների վերաբերյալ։
BBC-ում հրաժարվել են մեկնաբանել թեման՝ նշելով, որ չեն կարող խոսել գործի մասին, որի քննությունը դեռ ընթացքի մեջ է։