21/09/2018 11:57
Արա Բաբլոյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայկական երկու հանրապետությունների նախագահների, ՀՀ վարչապետի եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ սեպտեմբերի 21-ին այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
ԱԺ նախագահը հարգանքի տուրք է մատուցել իրենց կյանքը հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: