21/09/2018 14:00
Սպիտակ չեք ունենա, եթե չհամախմբեք բոլոր գույները՝ նույնիսկ սևը. Արմեն Սարգսյանը՝ հասարակությանը սևերի և սպիտակների բաժանելու մասին
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վստահ է՝ ժողովուրդը չի կարող հասնել հաջողության, եթե համախմբված չլինի, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերում հասարակությանը սևերի և սպիտակների բաժանելուն:
«Սպիտակ գույնը մեկ գույն չէ, ֆիզիկա բոլորդ դպրոցում անցել եք: Սպիտակը բոլոր գեղեցիկ գույների համախմբվածությունն է, սպիտակ չեք ունենա, եթե չհամախմբեք բոլոր գույները նունիսկ սևը», - ասաց նա:
Դիտարկմանը, թե ի՞նչ էր ցուցանում այդ առակը՝ Սարգսյանն ասաց.
«Պարզ է՝ մեր ժողովուրդն իր մեծագույն հաղթանակներին հասել է, երբ միասին ենք եղել»: