21/09/2018 15:12
Թուրքիայում Գյուլենի հետ կապերի մեղադրանքով 85 զինծառայողի են ձերբակալել
Թուրքիայում 85 զինծառայողի են ձերբակալել, որոնց կասկածում են ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապերի մեջ։ Վերջինին անկարան մեղադրում է 2016-ին հեղաշրջման փորձի համար, փոխանցում է Anadolu-ն։
Անկարայի դատախազությունը Գյուլենի FETO կազմակերպության՝ բանակային կառույցներ ներթափանցելու հետաքննության շրջանակում ձերբակալման ավելի քան 100 օրդեր է տվել։
85 զինծառայող է ձերբակալվել, որոնք մշտապես շփվել են FETO-ի իմամների հետ։ Ձերբակալվածների թվում են բանակի կենտրոնական հրամանատարության 5 օդաչու, ինչպես նաև մի շարք սպաներ։
Գործողություններ են տեղի ունեցել երկրի 16 նահանգներում։
25 զինծառայողի նկատմամբ հետախուզում է հայտարարված։