21/09/2018 12:57
Պաշտոնապես հայտարարում եմ, որ նման բան երբևիցե չի եղել. Մնացականյանը՝ ապրիլյան պատերազմին վառելիքի չարաշահումների մասին (Տեսանյութ)
Չարաշահումներ որտե՞ղ չեն լինում, ամեն տեղ էլ լինում են, լրագրողների հետ զրույցում ասաց ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը՝ անդրադառնալով բանակում կատարվող չարաշահումներին:
Հարցին՝ արդյոք չարաշահումների բացահայտումը շատացել է նոր իշխանությունների օրոք, Մնացականյանն ասաց.
«Միշտ էլ դրան ուշադրություն է դարձվում, միշտ էլ բացահայտումներ լինում են»:
Անդրադառնալով ապրիլյան պատերազմին կատարված վառելիքի չարաշահումների՝ Մնացականյանը նշեց, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը.
«Նման բան չի եղել, բոլոր վարորդները զորացրված են հիմա, բանակում չեն, որ կաշկանդվեն: Բոլորի տեղերը գիտեք, կարող եք հարցնել, ես պաշտոնապես հայտարարում եմ, որ նման բան երբևիցե չի եղել», - ասաց նա: