21/09/2018 13:23
Չինաստանը կօգնի Սիրիային՝ վերականգնելու մշակութային ժառանգության օբյեկտները
Չինաստանի «Գուգուն» պետական թանգարանը և Սիրիայի մշակույթի նախարարությունը հուշագիր են ստորագրել պատմական մասունքների պահպանման մասին, որին համապատասխան Պեկինը Դամասկոսին օգնություն կցուցաբերի մշակութային ժառանգության օբյեկտների վերականգնման գործում, հայտնել է Global Times չինական թերթը:
Համաձայնագիրն ստորագրվել էր Չինաստանում կայացած համաժողովում, որը նվիրված Էր աշխարհի հին քաղաքակրթությունների օբյեկտների պաշտպանության խնդիրներին: Դրան մասնակցել են 13 երկրների, այդ թվում՝ Հունաստանի, Եգիպտոսի, Իրաքի, Սիրիայի ներկայացուցիչները: Ձեռք բերված պայմանավորվածությունները նախատեսում են, որ ՉԺՀ-ն սիրիական կողմին կտրամադրի նյութեր ու սարքավորումներ, որոնք անհրաժեշտ են պատերազմից տուժած տեսարժան վայրերի վերականգնման համար: Բացի այդ, Չինաստանի իշխանությունները կկազմակերպեն սիրիացի վերականգնողների մասնագիտական պատրաստումը:
Այն վայրերից մեկը, որտեղ երկու պետությունների մասնագետները համատեղ կաշխատեն մշակութային ժառանգության հին օբյեկտների վերականգնման վրա, կդառնա Հալեպը: ՅՈւՆԵՍԿՕ-ի տվյալներով՝ այնտեղ շենքերը լրջորեն տուժել են քաղաքի հին մասի մոտավորապես 60 տոկոս տարածքում: Տեսարժան վայրերի 30 տոկոսն ամբողջությամբ ոչնչացված է: