21/09/2018 11:08
Սփյուռքի նախարարը մեկնել է Սիրիա
Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Սիրիայում: Նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 20-ին՝ երեկոյան, նախարարը հանդիպում է ունեցել Դամասկոսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Նշենք, որ 2011 թվականից ի վեր, երբ սկսվեց սիրիական պատերազմը, Մխիթար Հայրապետյանը Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող առաջին պաշտոնյան է, որ մեկնելու է Հալեպ: