21/09/2018 15:52
«Ժողովուրդ ջան, պոկա, ես գնում եմ գործի». Փաշինյանը հրապարակում զբոսնելուց հետո մտավ կառավարություն (Լուսանկարներ, տեսանյութ)
Այսօր Անկախության տոնի առթիվ կազմակերպված տոնակատարությունների շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում էր դուստրերի հետ։ Հրապարակ տանող մերձակա փողոցները փակ են, հրապարակը՝ մարդաշատ:
Վարչապետը երեք դուստրերի հետ քայլերթը սկսեց Ամիրյան փողոցով, շրջեց հրապարակում՝ շրջապատված անվտանգության աշխատակիցներով։ Նրանց «պատնեշը» փորձում էին անցնել քաղաքացիները, մոտենալ Փաշինյանին, սակայն ապարդյուն։ Ոմանց, սակայն, հաջողվում էր «սելֆի» անել վարչապետի հետ։
Մի փոքր քայլելուց հետո վարչապետը մոտեցավ կառավարության շենքին և մտավ ներս՝ ասելով. «Ժողովուրդ ջան, կներեք, պոկա, ես գնում եմ գործի»։
Կառավարության շենք նա մտավ դուստրերի հետ։