21/09/2018 16:13
Աբովյանում ԱԺ պատգամավորի մեքենան բախվել է Opel-ին, որն էլ վրաերթի է ենթարկել հետիոտնին
Այսօր, սեպտեմբերի 21-ին ավտովթար-վրաերթ է տեղի ունցել Կոտայքի մարզում, տեղեկացնում է Shamshyan.com-ը։ Ըստ աղբյուրի, ժամը 13։30-ի սահմաններում Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում Աբովյանի բնակիչ 40-ամյա Կարեն Ղազախեցյանը իր վարած Mercedes G մակնիշի ավտոմեքենայով բախվել է Կոտայքի մարզի Արզնի գյուղի բնակիչ 44-ամյա Արսեն Գևորգյանի վարած Opel մակնիշի 60 NN 601 համարանիշի ավտոմեքենային։
Նշվում է, որ բախման հետևանքով Opel-ը առաջ է ընթացել և վրաերթի ենթարկել ճանապարհի թույլատրելի հատվածով անցնող հետիոտնին՝ միջին տարիքի մի կնոջ։ Վերջինը տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ռուբեն Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրատվում։ Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը։
Աղբյուրի, տեղեկություններով՝ Mercedes-ը պատկանում է Ազգային ժողովի պատգամավոր «Շշի Մելո» մականվամբ՝ Մելիքսեթ Մանուկյանին։