21/09/2018 15:32
Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան խորհրդարանական վեհաժողով են ստեղծում
Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի օրենսդիր մարմինները պայմանավորվել են ստեղծել խորհրդարանական վեհաժողով, որի առաջին նստաշրջանը կկայանա հոկտեմբերի սկզբին Թբիլիիսում:
Վրաստանի խորհրդարանն արդեն հաստատել Է համապատասխան որոշումը:
«Սա մեր համատեղ նախաձեռնությունն Է, որի նպատակը եռակողմ համագործակցության էլ ավելի խորացումն է: Մենք ունենք արևմտյան ինտեգրացման հետ կապված ընդհանուր նպատակներ», - ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն: