22/09/2018 15:24
«Ֆլորենս» փոթորկի վնասի չափը հայտնի է
«Ֆլորենս» փոթորկի հետևանքով ԱՄՆ-ին հասցված տնտեսական վնասը կազմում է 38-50 մլրդ դոլար: Նման հաշվարկներ է ներկայացրել Moody's Analytics վերլուծական գործակալությունը, գրում է The Wall Street Journal-ը:
Ապահովագրական ընկերությունների ընդհանուր վճարները կկազմեն 1,7-ից 5 մլրդ դոլար:
Այդպիսով՝ «Ֆլորենս» փոթորիկն ԱՄՆ պատմության մեջ ամենաավերիչ փոթորիկների ցանկում դարձել է 7-րդը: Ամենամեծ նյութական վնասը երկրին հասցրել էր «Հարվի» փոթորիկը՝ 133,5 մլրդ դոլար, որը պատուհասել էր Տեխաս նահանգին 2017 թվականի օգոստոսին:
«Ֆլորենս» փոթորիկն ԱՄՆ-ին պատուհասել էր սեպտեմբերի 14-ին: Դրա հետևանքով մահացել է 43 մարդ: