23/09/2018 10:22
«Է, թող պահանջի». Վալերի Օսիպյանը՝ իր հրաժարականը պահանջող Նաիրա Զոհրաբյանին
Այսօր Երևանի ավագանու ընտրություններում քվեարկությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ոստիկանապետ Վաելերի Օսիպյանը բավական անվրդով արձագանքեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու Նաիրա Զոհրաբյանի՝ իր հրաժարականը պահանջելու մասին հայտարարությանը։
«Է, թող պահանջի», - ասաց Օսիպյանը։
Նշենք, որ երեկ ընտրակաշառք բաժանելու մասին ահազանգերի հետքերով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակում իրավապահների կողմից խուզարկություն էր իրականացվել, և Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, որ ոստիկանապետը չի տիրապետում իրավիճակին ու պետք է հրաժարական տա։