24/09/2018 11:04
Հայկական լեռներում հայտնաբերվել են, հավանաբար, Երկրորդ աշխարհամարտի ժամանակ խողված ամերիկյան ինքնաթիռի դետալներ. Արծրուն Հովհաննիսյան (Լուսանկարներ)
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն ու նրան ուղեկցող արշավախումբը Հայաստանի լեռներում երկրօրյա արշավի արդյունքում կարողացել են հայտնաբերել ինքնաթիռի մասեր: Aysor.am-ի հետ զրույցում Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ այն, հավանաբար, խոցվել է Երկրորդ աշխարհամարտի ընթացքում:
«Երկօրյա տառապանքներիս արդյունքը՝ «Pratt & Whitney R-2000 Twin Wasp» ամերիկյան ավիացիոն շարժիչը Հայաստանի լեռներում։
Ամենահետաքրքիրը դեռ առջևում է։
Ամենայն հավանականությամբ գտել ենք «DC-3» ինքնաթիռ կամ նրա տարատեսակներից մեկը։
Գնդացրի փամփուշտները իրենց շղթայով հրդեհից հալվել ու կպել են ինքնաթիռի ալյումինե դետալներին», - Facebook-ի իր էջում գրել է Արծրուն Հովհաննիսյանը՝ խոստանալով մանրամասներ ներկայացնել։