24/09/2018 15:57
Դավիթ Տոնոյանը զինհոսպիտալում այցելել է նախօրին վիրավորված զինծառայողին (Լուսանկարներ)
Այսօր ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելել է Մուրացանի կենտրոնական հոսպիտալ, Facebook-ի իր էջում գրել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
«Նախարարն առաջին հերթին այցելել է նախօրեին առաջնագծում վիրավորված զինծառայող շարքային Գևորգյան Արթուրին։ Արթուրի առողջական վիճակի մասին նախարար Դավիթ Տոնոյանը խոսել է բժիշկների հետ, հանդիպել ծնողներին։ Արթուր Գևորգյանի վիճակը ներկայումս կայուն է։
Դավիթ Տոնոյանը շրջել է հոսպիտալում, հանդիպել այլ հիվանդների, ռազմաբժշկական վարչության պետ Գայանե Հովհաննիսյանի և հոսպիտալի պետի հետ քննարկել հոսպիտալում բուժման կազմակերպման հետ կապված հարցեր»,- գրել է Արծրուն Հովհաննիսյնը։