24/09/2018 00:30
«Իմ քայլը» դաշինքը բացարձակ առաջատար է
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարկել է Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները:
Ըստ տվյալների՝ բացարձակ առաջատար է «Իմ քայլը» դաշինքը՝ 37810 ձայնով կամ 82.62 տոկոս
Երկրորդ հորիզոնականում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է՝ 2877 ձայնով կամ 6.29 տոկոս
Երրորդ հորիզոնականում է «Լույս» դաշինքը՝ 2145 ձայնով կամ 4.69 տոկս:
Նշենք, որ սա 65 տեղամասի արդյունք է:
Հիշեցնենք՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ՝ 4 դաշինք և 8 կուսակցություն։