Շատ կուզեմ՝ մոտ ապագայում ինքս ինձ ասեմ՝ տեսա՞ր, որ սխալ համարի տակ ես քվեարկել. Անի Ղազարյանը՝ նոր ֆիլմի, կրկին մայրանալու ու քաղաքական անցուդարձի մասին

25/09/2018 17:00

Շատ կուզեմ՝ մոտ ապագայում ինքս ինձ ասեմ՝ տեսա՞ր, որ սխալ համարի տակ ես քվեարկել. Անի Ղազարյանը՝ նոր ֆիլմի, կրկին մայրանալու ու քաղաքական անցուդարձի մասին


Օրերս տեղի ունեցավ Մհեր Մկրտչյանի «Լյուդվիգ անունով ոզնին» ֆիլմի պրեմիերան, որի գլխավոր հերոսուհին «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի դերասանուհի Անի Ղազարյանն է: Aysor.am-ի հետ զրույցում դերասանուհին խոստովանեց՝ չի կարող ֆիլմին հայացք գցել սովորական հանդիսատեսի աչքերով, բայց այն, ինչ տեսել ու տեսնում է որպես ներսի մարդ՝ իրեն գոհացնում է:

«Ցավոք, ես չեմ կարող ֆիլմը նայել որպես սովորական հանդիսատես, ով առաջին անգամ պետք է ծանոթանա պատմությանն ու հերոսների ճակատագրերին: Այդ իսկ պատճառով չեմ կարող օբյեկտիվ լինել: Բայց կարող եմ ասել, որ գոհ եմ ընդհանուր արդյունքից: Ես գիտեմ, որ մասնագիտական առումով մի աստիճան էլ եմ բարձրացել: Չնայած, կան տեսարաններ, որ նայելիս մտածում եմ՝ երանի հնարավորություն լիներ մեկ անգամ ևս խաղալու, այդ ժամանակ հաստատ ավելի լավ կխաղայի», - ժպիտով նշեց մեր զրուցակիցը:

«Իմ ֆիլմերի պրեմիերաների ժամանակ՝ տրադիցիոն հղի». ֆիլմի պրեմիերայից առաջ հենց այսպես ներկայացրեց Անի Ղազարյանին Մհեր Մկրտչյանը, ինչից պարզ դարձավ, որ ռեժիսոր ու դերասանուհի ամուսինները կրկին բալիկի են սպասում: Ի դեպ, Անին այս գեղեցիկ կարգավիճակում էր նաև «Կյանք ու կռիվ» ֆիլմի էկրանային մեկնարկին:

Ընդամենը օրեր առաջ ամուսինները պարզել են՝ կրկին աղջիկ են ունենալու, ու դա լիովին ռեժիսոր-հայրիկի սրտով է:

«Ամեն ինչ Մհերի սրտով է, նա աղջիկ էր ուզում, ես՝ տղա: Փոքրիկս կծնվի հունվարին: Անուն դեռ չենք որոշել, մի քանի տարբերակ ունենք, որոնց շուրջ դեռ մտածում ենք: Արդեն երեք փոքրիկների հետ աշխատանքը հասցնելը շա՜տ բարդ է լինելու: Երևի՝ մի քանի ամիս դադար կվերցնեմ: Հետո արդեն ժամանակը ցույց կտա», - նկատեց երկու դստրիկների մայրիկը:

Ոչ միշտ է, որ ամուսինները կարողանում են «յոլա» գնալ միևնույն աշխատանքային հարթակում: Անի Ղազարյանն ու Մհեր Մկրտչյանն այս առումով բացառիկ են. «գործը՝ գործ, ընտանիքը՝ ընտանիք» ասում է Անին ու հավելում.

«Իհարկե, ի տարբերություն մյուս դերասանների, ունեցել եմ առավելություններ, բայց դա միայն տանը ու հարցերի տեսքով: Այսինքն՝ հնարավորություն եմ ունեցել օրվա տարբեր ժամերին կերպարիս հետ կապված առաջարկներ անել, քննարկել բնավորության գիծը ու շատ ու շատ նմանատիպ հարցեր պարզել: Բայց կրկին շեշտեմ՝ միայն տանը, իսկ նկարահանման հրապարակում ես ոչնչով չեմ տարբերվել մյուս դերասաններից: Չեմ ունեցել ոչ մի առավելություն, ու երևի ավելի շատ նկատողություն եմ ստացել, քան մյուսները»:

Հայկական կինոարտադրությունում համբույրի տեսարաններն այնքան էլ կիրառելի չեն, թե՛ ռեժիսորները, թե՛ արտիստները, սովորաբար, խուսափում են էկրանային սիրախաղերի էմոցիոնալ դրսևորումներից: Այս անգամ կարծրատիպը կոտրված է. Անի Ղազարյանի և Սամվել Թոփալյանի մարմնավորած հերոսների համբույրը շատերին զարմացրեց ոչ միայն վերոնշյալ պատճառով, այլև, որ սցենարը հենց դերասանուհու ամուսնու ձեռքի գործն է: 

«Ես եմ ընտրել իմ մասնագիտությունը ու շատ պարզ գիտակցել եմ մասնագիտական բոլոր դժվարություններն ու անհարմարությունները: Մինչ այս էլ «Վարդապետի լռությունը» ֆիլմում ես նմանատիպ տեսարանների փորձ ունեցել եմ: Ինչ վերաբերվում է այս ֆիլմին, ապա Մհերին լավ ճանաչողները գիտեն, որ նա մասնագիտական զիջումների չի գնում, ու բացարձակ կապ չունի, որ դիմացի կանգնածը ոչ թե ուղակի դերասանուհի է, այլ՝ համատեղությամբ՝ նաև իր կինը: Քանի որ նկարահանման հրապարակում ես շարքային դերասան եմ իր համար, այդ տեսարանը նկարահանելիս ոչ մի դժվարություն չի եղել», - պատմեց Aysor.am-ի զրուցակիցը:

Կինոյի և թատրոնի դերասանուհին չի թաքցնում՝ բեմում իրեն առավել լավ է զգում՝ ինչպես «ձուկը՝ ջրում»: Ասում է՝ թատրոնն ու կինոն այսօր շատ անհրաժեշտություններ ունեն՝ թարմ մտածելակերպով պրոֆեսիոնալ ռեժիսորներ, հետաքրքիր, իմաստալից պիեսներ ու կինոսցենարներ…

«Թատրոնը կենդանի օրգանիզմ է, ու դու ես տերն իրավիճակի: Որքան էլ որ բեմադրությունն ունի ռեժիսոր, պիեսը՝ հեղինակ, միևնույնն է՝ դու ամեն անգամ նոր բան ես ստեղծում` մի նոր գույն, նոր հայացք, նոր ինտոնացիա: Թատրոնին նաև լուսային ու ձայնային լավ տեխնիկա է անհրաժեշտ, լավ մենեջերներ, ովքեր կկարողանան ճիշտ մատուցել գործը, հետաքրքրություն առաջացնել մարդկանց մոտ ու թատրոն բերել նրանց: Սրանք հարցեր են, որոնք շատ կարևոր են: Իհարկե, դերասանն էլ իր վրա պետք է ամենօրյա քրտնաջան աշխատանք կատարի, որպեսզի ամեն ինչ ճիշտ լինի», - ասաց նա:

Ա. Ղազարյանն իրեն մեկ ռեժիսորի դերասան չի համարում: Նկատում է՝ որքան էլ ամուսնու հետ իրեն հեշտ է աշխատել, այնուամենայնիվ, լավ առաջարկներին միշտ պատրաստ է դրական արձագանքել:

«Այո՛, ռեժիսոր Մհեր Մկրտչյանի հետ գուցե ինձ հեշտ է, որովհետև հասկանում եմ նրան ավելի արագ, քան մյուս դերասանները, բայց ես չեմ ուզում լինել մի ռեժիսորի դերասանուհի: Կարծում եմ՝ դա և՛ իմ համար լավ չի լինի, և՛ Մհերի: Չնայած, որ Մհերից դեռ լի՜քը բան ունեմ սովորելու», - ծիծաղելով ընդգծում Է դերասանուհին:

Նրան ժամանակին հանդիպում էինք նաև սերիալներում: Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված սերիալային լռությունը, մեր զրուցակիցը մատնանշեց դրանցում որակի բացակայությունը, հատկապես՝ սցենարային առումով:

Վերջին ամիսների ընթացքում Հայաստանում, այսպես ասած, իրավիճակ փոխվեց: Դիտարկմանը, թե որքանո՞վ են այդ փոփոխությունները շոշափելի նաև մշակույթի ոլորտում, զարմանքով պատասխանեց.

«Փոփոխություն մշակութային դաշտո՞ւմ, նման բա՞ն է եղել… Գիտեք, ես փորձում եմ միշտ տեղյակ լինել մշակութային անցուդարձից, բայց, անկեղծ ասած, դեռ ոչ մի փոփոխություն չեմ տեսել: Սպասենք…»:

Որպես ՀՀ քաղաքացի՝ ԱնիԻ սպասումներն էլ այս իշխանափոխությունից, բազում են: Սակայն գնահատականներ տալ՝ չի շտապում: Ասում է՝ գիտի, որ ամեն ինչ միանգամից չի լինում, ժամանակն ու համբերությունը կարևոր ցուցիչներ են.

«Գիտեք, ես չեմ շտապում: Ես հեղափոխության օրերին էլ գիտեի, որ սա նոր լուսավոր Հայաստանի առաջին ու ոչ հաստատուն քայլերն են ընդամենը: Գուցե դեռ շատ հիասթափություններ ապրենք, բայց առանց դրանց էլ չի լինի, պետք է չհուսահատվենք ու հավատանք: Միանգամից ոչինչ չի լինում»:

Անդրադառնալով Թատերական ինստիտուտում օրեր առաջ բացահայտված  չարաշահումներին ու դրանց հետևող զարգացումներին՝ խոստովանեց.

«Ինձ համար ուշացած էր նման զարգացումը : Սա շատ ավելի շուտ պետք է լիներ: Բուհն այսօր հոգեվարքի մեջ է, ու պետք է փրկել այն: Փրկել մեր վաղվա մշակույթը»:

Երեկ մայրաքաղաք Երևանն ընտրում էր Երևանի ավագանի, որն այսուհետ նորընտիր քաղաքապետի գլխավորությամբ պետք է ղեկավարի Հայաստանի սիրտը: Դերասանուհին ևս մասնակցել է ընտրություններին՝ վստահության իր քվեն տալով «Լույս» դաշինքին՝ ի դեմս Արտակ Զեյնալյանի:

«Այսօր արդեն պարզ է, որ Երևանի քաղաքապետը Հայկ Մարությանն է լինելու: Շատ կուզեմ, որ մոտ ապագայում ինքս ինձ ասեմ՝ տեսա՞ր, որ սխալ համարի տակ ես քվեարկել… Հուսով եմ՝ էդպես էլ կլինի», - Aysor.am-ի հետ զրույցը լավատեսորեն եզրափակեց դերասանուհի Անի Ղազարյանը: 

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 19:27 Հիվանդին բժշկական կենտրոնում փոխներարկվել է «Հեպտատիտ Ց» վարակ պարունակող անհամատեղելի արյուն, որի հետևանքով հիվանդը մահացել է. առաջադրվել են մեղադրանքներ Այսօր, 19:24 Շանթ Հարությունյանի հետ կապված միջադեպի մասով Հունան Պողոսյանի պատասխանն ինձ բավարարել է. Նիկոլ Փաշինյան Այսօր, 19:06 Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարները համաձայնության են հասել հանդիպման շուրջը Այսօր, 19:01 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը մասնակցել է միջազգային համաժողովների Այսօր, 18:58 Ջարդե՛լ Հայաստանով անցնող նարկոթրաֆիքի ողնաշարը. Փաշինյանը բացատրել է՝ ինչու է Հունան Պողոսյանին նշանակել Սյունիքի մարզպետ Այսօր, 18:35 Չինացիները ստեղծել են անվարորդ հեծանիվ Այսօր, 18:28 Փաշինյանը պնդել է իր հայտարարությունը՝ Հայաստանում օլիգարխ՝ քչերի իշխանության ներկայացուցիչ չկա Այսօր, 18:24 Սյունիքը Հայաստանի ողնաշարն է և պետք է արժանանա առանձնահատուկ ուշադրության. Նիկոլ Փաշինյան Այսօր, 18:21 Եթե խորհրդարանն ընդունի Ընտրական օրենսգիրքը, ապա դեկտեմբերի ընտրությունները կանցկացնենք նոր օրենսգրքով. Միրզոյանի ելույթը Վենետիկի հանձնաժողովում Այսօր, 18:16 Իլոն Մասկը ներկայացրել է Tesla Model 3 էլեկտրամոբիլի ավելի էժան տարբերակը Այսօր, 18:02 Նազարբաևը Յունկերին հրավիրել է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԵԲՏԽ-ի նիստին Այսօր, 17:57 Կամո Արեյանն ազատվել է առաջին փոխքաղաքապետի պաշտոնից Այսօր, 17:39 Նախագահ Սարգսյանը ընդունել է Հայկ Մարությանին Այսօր, 17:32 Ալժիրի պետական ծառայողներին արգելել են նիկաբ կրել Այսօր, 17:23 ZAZ-ը համաշխարհային շրջագայության կմեկնի Այսօր, 17:14 Սիրիայի իշխանությունները վերադարձրել են ինը հազար հափշտակված պատմական արտեֆակտներ Այսօր, 17:07 Santander-ին կասկածում են փողերի լվացման համաշխարհային սխեմային մասնակցելու համար Այսօր, 17:04 Brexit-ի խնդրով ԵՄ-ի գլխավոր բանակցորդը նշել է բանակցությունների ձախողման հնարավոր պատճառը Այսօր, 16:55 ԳԴՀ-ի կառավարությունը հավաստեց Մերկելի մասնակցությունը Սիրիային նվիրված գագաթնաժողովին Այսօր, 16:50 Ընտրական օրենսգրքում կատարվող փոփոխություններին Վենետիկի հանձնաժողովի եզրակացություն նախագծի վերաբերյալ չի լինելու. Արփինե Հովհաննիսյան Այսօր, 16:39 Պետդեպ. Պոմպեոն կորած լրագրող Խաշուկջիի սպանությունն ապացուցող ձայնագրություն Թուրքիայում չի լսել Այսօր, 16:36 Երևանի 2800-ամյակին նվիրված տոնակատարության միջոցառումների ընթացքում որոշ փողոցներ փակ են լինելու (Տեսանյութ) Այսօր, 16:33 Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Լիբանան Այսօր, 16:31 Քաղաքացին բանկի տարադրամի փոխանակման կետից հափշտակվել է խոշոր չափի գումար (Տեսանյութ) Այսօր, 16:24 Չինաստանը պլանավորում է «արհեստական Լուսին» դուրս բերել ուղեծիր Այսօր, 16:18 Բժիշկների համար կկազմակերպվեն զինվորական հավաքներ. ՊՆ Այսօր, 16:15 Վյաչեսլավ Դոբրինինը հոսպիտալացվել է Այսօր, 16:13 ՊՆ 3-րդ զորամիավորումում անցկացվել են մարտավարական զորավարժություններ Այսօր, 16:06 Աշխարհի բնակչության ընդհանուր հարստությունը կրկնակի աճել է Այսօր, 15:58 Տարոսն էլ նրանց, ովքեր դեռ չունեն. դերասան Մոսո Կարապետյանը որդի է ունեցել (Լուսանկարներ) Այսօր, 15:52 Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը ՀՀ Ընտրական օրենսգրքում կատարվող փոփոխություններին դրական կլինի Այսօր, 15:47 Ինտերպոլի նախկին նախագահի կինը վստահ չէ, որ ամուսինը ողջ է Այսօր, 15:38 Հազարավոր մարդիկ հրաժեշտ են տվել Կերչի ողբերգության զոհերին Այսօր, 15:28 Գիշերօթիկ հաստատության բակում գտնված երեխաների մայրը հայտնաբերվել է. նա 18 տարեկան է Այսօր, 15:21 Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը պատրաստվում է ՄԻԵԴ դիմել. Ալումյան Այսօր, 15:20 Կերչի հրաձիգը քոլեջ է այցելել «Ատելություն» գրությամբ շապիկով Այսօր, 15:15 Պարում ենք Նոյի երկրում. Հայաստանում կկայանա «Մշակութային դեսպան» միջազգային փառատոնը Այսօր, 15:11 Ոստիկանների կողմից անչափահասին խոշտանգելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել Այսօր, 15:02 Խորհրդարանական հանձնաժողովն ընդունեց Ընտրական օրենսգրքում կառավարության ներկայացրած փոփոխությունները Այսօր, 14:57 Էկվադորն ու Վենեսուելան փոխանակվել են դիվանագետների արտաքսումով Այսօր, 14:52 Apple-ը «հատուկ իրադարձություն» է խոստացել հոկտեմբերի 30-ին. օգտատերերը նոր iPad և MacBook են սպասում Այսօր, 14:51 Օրենքի պահանջների խախտմամբ իրականացված շինաշխատանքների հետևանքով Արամի 23 հասցեի հուշարձան-շենքին վնաս հասցնելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել Այսօր, 14:49 Փաստաբան Վահե Գրիգորյանը՝ ՍԴ դատավորի թեկնածու Այսօր, 14:47 ՈւԵՖԱ-ն տուգանել է ՊՍԺ-ին 20 հազար եվրոյով Այսօր, 14:38 «Նախարարն է մեղավոր, որ ընկել եմ սկանդալի մեջ». «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ դիմած ազատամարտիկը նոր մանրամասներ է ներկայացնում Այսօր, 14:38 Ընտրություններում ԲՀԿ-ի շանսերը շատ լուրջ եմ գնահատում. Միքայել Մելքումյան (Տեսանյութ) Այսօր, 14:30 Սպասվում է անձրև. Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում Այսօր, 14:25 Թերի պատրաստված փրկարարները կարող են էլ ավելի բարդացնել ծագած արտակարգ իրավիճակը. Ֆելիքս Ցոլակյան Այսօր, 14:21 ASEM-ի գագաթնաժողովին ժամանած Մերկելն ընդգծել է ազատ առևտրի առավելությունները Այսօր, 14:16 Մեկնարկում է Հայ ժամանակակից կամերային երաժշտության փառատոնը Այսօր, 14:11 ԱՄՆ-ի ռազմական ուղղաթիռն ընկել է Ronald Reagan ավիակրի տախտակամածի վրա Այսօր, 14:05 Նավթի համաշխարհային գները նվազել են Այսօր, 13:59 Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնը մեկնարկեց «Խաչատրյանը և ջազը» համերգային նախագծով Այսօր, 13:54 Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Գերմանիայի դեսպանատուն (Լուսանկարներ) Այսօր, 13:48 Հայաստանի կառավարությունն իր գործունեությամբ ապացուցել է հանձնառությունը կոռուպցիայի դեմ պայքարին. Մնացականյան Այսօր, 13:40 Ամեն ինչ էլեմենտար գողության մեջ է. գազի և էլէներգիայի սակագինը կարելի է իջեցնել 10-15 տոկոս. Աղազարյան (Տեսանյութ) Այսօր, 13:38 Ալավերդու պղնձաձուլարանի փակումն անթույլատրելի է. Շարմազանովը դիմել է Փաշինյանին Այսօր, 13:30 Չեք գտնի մի դեպք, որ երկու դատապարտյալ քնեն մեկ անկողնու մեջ. Արտակ Զեյնալյանը բացատրել է՝ ինչու է համաներում հայտարարվում Այսօր, 13:27 Չի կարելի 10-15 տարի ասել, որ ժամանակը չէ գազի կամ էլեկտրաէներգիայի սակագների իջեցման մասին խոսել. Միքայել Մելքումյան (Տեսանյութ) Այսօր, 13:21 Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզում է (Տեսանյութ) Այսօր, 13:16 ՌԴ-ն և Ուզբեկստանը 27 մլրդ դոլարի համաձայնագրեր են ստորագրել միջռեգիոնալ համաժողովում Այսօր, 13:08 Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Իզմիրլյան» հիմնադրամի փոխնախագահ Գրեգ Ջերեջյանին Այսօր, 13:00 Հրազդանում ազատ տնտեսական գոտի է ստեղծվել Այսօր, 12:51 Փաշինյանն ընդունել է ԱՊՀ երկրների ՔԿԾ ղեկավարների խորհրդի նիստի մասնակիցներին Այսօր, 12:47 «Սասնա Ծռեր» կուսակցությունը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին, հստակ է. Վարուժան Ավետիսյան Այսօր, 12:41 Կասպից ծովում գտնվող նավի վրա զանգվածային թունավորման հետևանքով երեք մարդ է մահացել Այսօր, 12:35 Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հոկտեմբերի 18-ից 19-ը Այսօր, 12:28 Կոալիցիան ավիահարվածներ է հասցրել Դեր Զորում խաղաղ բնակիչների տների ուղղությամբ Այսօր, 12:20 Վահագն Հովակիմյանը հրաժարվել է ավագանու մանդատից Այսօր, 12:15 Ուկրաինական հեռուստաընկերության շենքում հրդեհ է բռնկվել Այսօր, 12:10 «Ալյանս» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին կմասնակցի առանձին ցուցակով Այսօր, 12:04 Կառավարությունը թույլ է տալիս, որ խորհրդարան անցնի 4 կուսակցություն կամ դաշինք. Ներկայացվեց փոփոխված ԸՕ-ն Այսօր, 11:57 Կերչի հրաձիգին իր զոհերի կողքին չի հուղարկավորվի Այսօր, 11:50 Թրամփը կարծում է՝ սաուդցի լրագրող Ջամալ Հաշուքջին այլևս ողջ չէ Այսօր, 11:43 ՌԴ և ԱՄՆ նախագահների խորհրդականները կմասնակցեն Երևանում կայանալիք Եվրասիական համաժողովին Այսօր, 11:37 Արա Բաբլոյանը ցավակցական խոսք է հղել Կերչի քոլեջում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ Այսօր, 11:30 Երևանը 2800 տարեկան է. Որտեղ, ինչ միջոցառումներ են սպասվում Այսօր, 11:21 Արհեստածին լարվածությունը ստեղծում է Գագիկ Ծառուկյանը՝ ցանկանալով «տիրանալ» բռնցքամարտի ֆեդերացիային. Արթուր Գևորգյան Այսօր, 11:13 Թրամփի խորհրդական ընկերը այցելում է Հայաստան Այսօր, 11:03 Երևանի 2800-ամյակի այգին երևանցուն կհանձնվի գարնանը (Տեսանյութ) Այսօր, 10:53 Սևանա լճից մինչ այժմ բաց է թողնվել197,228 մլն խմ ջուր Այսօր, 10:42 Սպորտի նախարարությունն առաջարկում է անցկացնել բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի նոր ընտրություն Այսօր, 10:40 Կուբանում վթարված Լ-39 ինքնաթիռի օդաչուներին հաջողվել է ինքնանետում իրականացնել Այսօր, 10:33 Այս ձայնագրությունը մենք համարում ենք սադրանք. Սևակ Միքայելյանի շտաբն արձագանքել է դպրոցի տնօրենի հետ հրապարակված ձայնագրությանը Այսօր, 10:27 Մարզերում և Երևանում մինչև վեց ժամ լույս չի լինի Այսօր, 10:16 Դեսպանը Հակոբ Արշակյանին խոստացել է, որ ամեն ինչ կանի Հայաստանի և Նիդերլանդների միջև կապերն առավել ամրապնդելու համար Այսօր, 10:05 «Ժողովուրդ». Արթուր Ասատրյանի անձնագիրը չեն տալու մինչև քննության ավարտը Այսօր, 10:01 «Իրատես». Եթե Փաշինյանը «Ելքի» հետ համագործակցելու որևէ եզր չգտնի, «Լույսն» իր հայտարարություններում առավել կոշտ կլինի Այսօր, 09:58 «Ժողովուրդ». Մարդիկ էլ կան, որ կոկաին են բերում և այնտեղ` սահմանին, խնդրի առաջ են կանգնում. Հակոբ Արշակյան Այսօր, 09:55 «Փաստ». ՔՊ-ն համամասնական ցուցակը կազմելու առումով բավական բարդ կացության առջև է Այսօր, 09:52 «Ժամանակ». ՀՀԿ համամասնական ցուցակը կգլխավորի Վիգեն Սարգսյանը Այսօր, 09:48 «Հրապարակ». Գագիկ Ծառուկյանի թիմում հակված են «Սասնա ծռերի» հետ համատեղ մասնակցել ընտրություններին Այսօր, 09:43 «Ժամանակ». Ծառուկյանը որոշել է էականորեն թարմացնել կուսակցության համամասնական ցուցակը Այսօր, 09:39 «Ժողովուրդ». 2020 թվականին ՀՀ իշխանություններին բարդ տարի է սպասվում Այսօր, 09:35 «Իրատես». «Սասնա ծռերը» խիստ արմատական դիրքերից են մասնակցելու սպասվող ընտրություններին Այսօր, 09:32 Լինելու է բաց, անմնացորդ խոսակցություն. Նիկոլ Փաշինյան Այսօր, 09:29 Երևանում մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել. տուժածները հոսպիտալացվել են Այսօր, 09:20 ՀՀԿ ԳՄ նիստում քննարկել է ԸՕ նախագիծը, սպասվելիք արտահերթ ԱԺ ընտրություններին առնչվող հարցերը Այսօր, 07:11 Վարչապետի ընտրության նպատակով ԱԺ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին 18/10/2018 20:27 Ռուսաստանի մասնակիցը ներկայացրել է Մանկական Եվրատեսիլ-2018-ի իր երգը (Տեսանյութ)

Տվյալ բաժնի վերջին նյութերը